Բայց մի տեսակ չեմ հասկանում մշակույթի նախարարությունը ամեն գնով Գյումրի տեղափոխելու հիմնավորումները: Ասենք՝ ի՞նչ է տալու այդ կառույցը Գյուրիին: Առանձնապես ոչինչ: Շատ-շատ, ասենք, մի քանի պաշտոնյա լանչի փողերը Երեւանի փոխարեն սկսի ծախսել Գյումրիում ու վերջ: Ուրիշ որեւէ օգուտ, թե՛ կառավարման արդյունավետության եւ թե՛ քաղաքի մշակութային կյանքն աշխուժացնելու առումով այդ տեղափոխումը չի կարող տալ:
Կարծում եմ՝ տարածքների համաչափ զարգացման համար ավելի նպատակահարմար կլինի, եթե Երեւանից այլ քաղաքներ տեղափոխեն բարձրագույն ուսումնական հաստատությունները: Էդ դեպքում նախ՝ բավական կակտիվանա կյանքը տվյալ քաղաքներում, զուգահեռ՝ այդ տեղափոխությունը կնպաստի նաեւ տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը:
Այլապես բացարձակ տարբերություն չկա, թե չինովնիկները աշխատանքային ժամերը որտեղ են մեռցնում՝ Երեւանո՞ւմ, թե՞ Գյումրիում:
Մկրտիչ Իսրայելյան