Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Շվեյցարիայի փոխդեսպանը, ում հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Շվեցարիայի մայրաքաղաք Բեռնում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հանրահավաքի հետ, որի ժամանակ հնչել են հակաէրդողանական ելույթներ և կոչեր:
Ավելի քան 300 ցուցարարներ Բեռնում դուրս էին եկել ցույցի հակաէրդողանական կարգախոսներով և սահմանադրական փոփոխություններին ՈՉ ասելու կոչերով:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն զանգահարել է Շվեցարիայի ԱԳ նախարարին և իր դժգոհությունը հայտնել:
Էրդողանը նույնպես արձագանքել է : Մասնավորապես նա արձագանքել է այն նկարին , որտեղ պատկերված է եղել Էրդողանը և գրված է եղել ,,Kill Erdoğan,, :
« Շվեյցարիայի խորհրդարանում ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունները դնում են իմ նկարը ատրճանակի հետ միասին, և սա արվում է Շվեցարիայի նման երկրում: Արդեն պարզ է , թե ինչ արժեքների հետևորդ են Եվրոպայում,, - ասել է Էրդողանը:
Հիշեցնեմ, որ PKK-ն Շվեցարիայում ճանաչված է որպես ահաբեկչական կառույց, սակայն իշխանությունները թույատրել էին PKK-ի կարգախոսներով և պաստառներով հանրահավաք:
Կարեն Հովհաննիսյան