Շատերը մտածում էին,որ ԱՄՆ-ում հանրապետական Դոնալդ Թարմփի հաղթանակից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններում տեղի կունենա դրական կտրուկ տեղաշարժ...Այդպես էին մտածում նաև Մոսկվայում...Օբամայի վարչակարգի վերջին հակառուսական խոշոր ձեռնարկին,երբ ԱՄՆ-ից արտաքսվեցին մոտ 90 ռուսաստանցի դիվանագետներ և նրանց ընտանիքի անդամները,որոնց Վաշինգտոնը մեղադրում էր ոչ դիվանագիտական գործունեությամբ զբաղվելու մեջ,Պուտինը այդ հակառուսական դեմարշին չպատասխանեց,հույն ունենալով,որ ԱՄՆ ապագա ղեկավարությունը կվերանայի Օբամայի այս որոշումը և քայլեր կձեռնարկի լիցքաթափելու ռուս-ամերիկյան հարաբերությունները...
Ես ինքս երբեք էլ կողմնաիցը չեմ եղել այն տեսակետի,որ Թրամփը կտրուկ կփոխի Վաշինգտոնի վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ...
Այս երկու ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահը ոչ միյան ոչ մի դրական քայլեր չկատարեց Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար,այլև հակառակը...Մարտի 25-ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է մտցրել ռուսաստանյան մի քանի հայտնի կազմակերպությունների նկատմամբ,որոնց մեղադրել է Հյուսիսային Կորեային,Իրանին և Սիրիային բարձրակարգ ռազմական տեխնոլոգիաներ տրամադրելու և զենք վաճառելու մեջ..."Պատժվածների" մեջ է աշխարհահռչակ "Ռոսօբորոնէքսպորտը",որի անցյալ տարվա շրջանառությունը կազմել է 17,3 միլիարդ ռուբլի,իսկ մաքուր եկամուտը՝ 5,85 միլիարդ ռուբլի...Պատժամիջոցների տակ են ընկել նաև "Oդանավերի վերանորոգման 150-րդ գործարանը","Ավիաէքսպորտ" կազմակերպությունը,"Բազալտ" գիտա-արտադրական միավորումը,որի տարեկան շրջանառությունը 7,5 միլիարդ ռուբլի է,"Մեքենաշինական կոնստրուկտորային բյուրո" գիտա-արտադրական կորպորացիան, Գլխավոր մարշալ Բուգաևի անվան Ուլյանովսկի Քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը,Ուրալի Քաղաքացիական ավիացիայի ուսումնական կենտրոնը,Պրոֆեսորներ Ժուկովսկու և Գագարինի անվան ռազմա-օդային ակադեմիան...

 

Թրամփի վարչակարգի այս որոշումը բավական ցավոտ հարված է Պուտինին,քանի որ նավթի և գազի վաճառքից բացի միայն զենքի և զինամթերքի վաճառքն է բավական մեծ եկամուտ բերում ՌԴ-ին...Ու հիմա ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառում ռուսաստանյան ռազմա-արդյունաբերական համալիրի ամենահայտնի ներկայացուցիչների դեմ...
Ինչպես կարելի է կռահել,Թրամփը "թարս բուսնեց" Պուտինի համար...
Հետաքրքիր է,թե հիմա Պուտինը ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ նոր վարչակարգի հակառուսաստանյան այս որոշմանը,թե դեռ պատրանքներ ունի ԱՄՆ նոր ղեկավարության պահով...