Գիտնականները կատարել են դիտարկումներ, որոնց մասնակցել Է շուրջ հազար հիվանդ: Պարզվել Է, որ թեյի կանոնավոր գործածումը 61 տոկոսով նվազեցնում Է կոգնիտիվ խախտումների առաջացման վտանգը: Բացի դրանից, հետազոտությանը մասնակցել Է մի քանի հարյուր մարդ, որոնց մոտ ախտորոշվել են գենետիկ փոփոխություններ, որոնք հանգեցնում են Ալցհայմերի հիվանդության առաջացման:

 

Փորձագետների տվյալներով՝ թեյի կանոնավոր գործածումը 86 տոկոսով նվազեցրել Է նրանց մոտ այդ հիվանդության առաջացման վտանգը: Օրական առնվազն մեկ բաժակ թեյն՝ առանց կաթի, շաքարի և այլ համային հավելումների, կարող Է նվազեցնել ծերունական թուլամտության առաջացման վտանգը: TASS-ը հաղորդում է, որ նման եզրակահանգման են հանգել Սինգապուրի Ազգային համալսարանի գիտնականները, որոնք յոթ տարվա ընթացքում դիտարկել են ռիսկի խմբին դասվող հիվանդներին: Վիճակագրության համաձայն՝ Սինգապուրի՝ 60-ից բարձր տարիքի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը տառապում Է ծերունական թուլամտությամբ:

 

Ծրագրի ղեկավար դոցենտ Ֆեն Լեյի խոսքով՝ բավական Է օրական շուրջ 200 միլիգրամ թեյ՝ կարևոր չԷ, թե ինչ թեյ՝ սև, կանաչ, ուլուն. գլխավորը, որ այն լինի տերեւային և առանց արհեստական հավելումների: