Fithacker.ru կայքը գրում է, որ այս դիետայի օգնությամբ կարող եք վերականգնել միկրոէլեմենտների հավասարակշռությունը։ Այն կօգնի սթրեսի, անքնության և հոգնածության դեպքում։ Հնդկաձավարն էներգիա է հաղորդում, բացի այդ՝ մյուս հատիկավորների համեմատությամբ' ավելի շատ սպիտակուցներ է պարունակում։

 

Կեֆիրն օգտակար է շատ խնդիրների դեպքում։ Այն լավացնում է նյութափոխանակությունը, դեմքի գույնը, օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, խթանում լյարդի աշխատանքը, թեթևացնում ալերգիայի նշանները։ Այս դիետան նախատեսված է 1 շաբաթվա համար։ Ցանկության դեպքում կարելի է այն կրկնել, բայց ոչ պակաս, քան մեկ ամիս անց։ Հարկավոր է հնդկաձավարի վրա ջուր լցնել, փակել բերանը և փաթաթել շորով։

 

Հնդկաձավարը կուռի, կվերածվի պատրաստի ճաշատեսակի, որը հարուստ է վիտամիններով և օգտակար նյութերով։ Դիետայի ընթացքում հարկավոր է հնդկաձավարն առանց յուղի օգտագործել, ինչպես նաև 1 լիտր կեֆիր խմել. այնպես, որ լինի 1 տոկոս յուղայնության։ Արդյունքում' օրգանիզմից դուրս կբերեք բոլոր վնասակար նյութերը։ Հարկավոր է հնդկաձավարն ուտել ամեն անգամ, երբ սովի զգացում է առաջանում, որպեսզի մաքրման գործընթացը չդադարի։ Կեֆիրը պետք է խմել ուտելուց 30 րոպե առաջ կամ հետո։ Ցանկալի չէ հնդկաձավար ուտել քնելուց 4-6 ժամ առաջ։