Խոյ

Կենդանապերպի այս նշանի տակ ծնված մարդն ավյունոտ է, դյուրագռգիռ, պատվասեր և համար: Իր ասածը պնդելու ցանկությունը կարող է փոխվել բռնակալության: Դժվար է տեղի տալիս ուրիշի կամքին, իսկ կրքերի թեժությունը սահման չի ճանաչում, գործունյա խելքը մղում է առաջ չվախենալով խոճնդոտներից:


Ցուլ

Հաղթանակի է հասնում աշխատասիրության և արտասովոր համբերատարության շնորհիվ: Չափազանց համառ է: Կիսատ չի թողնում մտածած գործերը: Հազվադեպ է խորհուրդը ընդունում և կարող է հանկարծ գործել շեշտակի ու վճռական: Նրան դժվար է հունից հանել, բայց նրա զայրույթն երկարատև է, չի մոռանում վիրավորանքները: Հետաքրքրասեր է ու արդարամիտ: Ուժեղ կամք ունի, դյուրընտել ու մտերմունակ է, հայացքները՝ պահպանողական, խանդոտ:


Երկվորյակներ

Կենդանակերպի առավել փոփոխական նշանն է: Այս համաստեղության տակ ծնված մարդիկ ինտելեկտուալ են, հաճախ գրական օժտվածություն են ունենում, հեշտ են գրում և ձեռք բերում տարաբնույթ հմտություններ և ունակություններ: Նրանք հմայիչ են, սիրում են թեթևակի սիրախաղեր անել, հեշտ են հաղթանակների հասնում, բայց ընտանեկան կյանքը նրանց համար ծանր բեռ է: Նրանց էության թվացյալ հակասությունները պատրանքային են, պարզապես չեն կարողանում տանել միջօրինակությունը:


Խեցգետին

Հավատարիմ ու նվիրված է սիրո մեջ և ընտանեկան կյանքում: Ընտանիքում նրանք գտնում են բարեհարմարություն և ինքնարտահայտում: Զգացական են, հեշտ խոցվող, ավելի շատ գերադասում են տալ, քան վերցնել: Աշխատանքում ազնիվ ու հուսալի են: Չեն սիրում նորամուծություններ, պահպանում են բազմաթիվ պայմանավորվածույուններ: Միստիցիզմի հասնող սրված ինտուիցիա ունեն, բայց թաքցնում են դա, քանզի չեն սիրում աչքի ընկնել ամբոխի մեջ:


Առյուծ

Իհարկե, ոչ բոլորն են կոչված ղեկավարելու կայսրություն և աշխարհ, բայց այս նշանի տակ ծնվածները լիդերության ամենամեծ հնարավորությունն ունեն: Առյուծները կոչված են ոչ միայն կառավարելու, այլև սիրելու: Նրանք խորապես դժբախտ են, երբ իրենց առջև չեն խոնարհվում: Նրանք բարի և վեհանձն են, անկեղծ՝ իրենց մղումներում: Աշխարհն առյուծների համար հսկայական բեռ է, նրանք հաճախ դրամատիկական տաղանդ են ունենում:


Կույս

Բարեկիրթ է, ուշադիր ու դիտունակ, տրամաբանորեն մտածելու կարողություն ունի: Կույսերն անալիտիկ խելքի տեր են: Կույսի նշանաբանն է. «Եթե արժե ինչ-որ բան անել, ապա միայն լավը»: Հարգում ու գնահատում է խորագիտությունը, ունի բազմակողմանի հետաքրքրություններ: Չափազանց բարձր է «նշանակալիության» չափանիշը, մշտապես ձգտում է կատարելության: Այս նշանի տակ ծնված բազմաթիվ մարդիկ մեծ արդյունքների են հասնում ընտրած բնագավառում:

 

 

Կշեռք

Այս նշանի տակ ծնված մարդկանց կյանքը կառավարում է գեղեցկության, ներդաշնակության և արդարության զգացումը: Նրբազգացության, մեծահոգության և հավասարակշռվածության շնորհիվ նրանք մշտապես գտնվում են մարդկանց շրջապատում: Հազվադեպ են թշնամիներ ունենում և մեծ ազդեցություն են թողնում շրջապատի մարդկանց վրա: Պատասխանատվության զգացում ունեն, օժտված են լավ, գործնական հատկանիշներով:

 

Կարիճ

Ծայրահեղությունների ու հակասությունների էություն: Կենդանակերպի համաստեղությունների շարքում առավել ուժեղն է: Անխիղճ ու կրքոտ է: Նրան կարելի է սիրել և ատել: Կարիճների համար խոչընդոտներ չկան: Նրանք անալիտիկներ են և միաժամանակ նուրբ ինտուիցիա ունեն: Եռանդուն են, գրեթե միշտ ձգտում ենհաջողության: Սարկաստիկ են և ունեն կյանքի խորը, համարյա միստիկ ըմբռնում: Հաճախ նշաակալի հաջողությունների են հասնում: Կարիճը նախագահական նշան է՝ ԱՄՆ մի շարք նախագահներ, այդ թվում՝ Ռուզվելտը, ծնվել են այս նշանի տակ:

 

Աղեղնավոր

Ուղղամիտ, անկեղծ, հմայիչ մարդիկ են: Այս նշանի տակ ծնվածները բոլորից սիրված են լինում: Ատում են ամեն տեսակի սահմանափակումները, անկախ են: Սիրում են ճանապարհորդել, կարդալ, եռանդուն են. Ակտիվ, մեծ հաջողությունների են հասնում աշխատանքում:

Այծեղջյուր

Գործնական և ճշտապահ է: Աշխատանքային հաջողությունների է հասնում բոլոր նշանակումների դեպքում: Պատվախնդիր է: Նրան հաճախ մեղադրում են սառնության մեջ, իրականում նա սիրում է խորը, բայց դժվարությամբ է արտահայտում իր զգացմունքները: Այծեղջյուրներն ազնիվ են, պարզ, հավատարիմ ու հուսալի, ինչպես հողն ինքը:

 

Ջրհոս

Հանճարների նշանն է: Աստվածացնում են արդարությունը, լայն հետաքրքրություններ ունեն, երբեք ոչ մեկի չեն նյարդայնացնում: Մրանց գաղափարները սրամիտ են, սուր խելքի տեր են:

 

Ձկներ

Բարձր զարգացած ինտուիցիա ունեն՝ կյանքի հանդեպ սպիրիտուալ մոտեցմամբ: Երկակի (հակասական) էություններ են՝ մի կողմից ազնիվ և աշխատասեր են, մեթոդիկ, մյուս կողմից երազկոտ ու տպավորվող: Իդեալսիտներ են, փնտրում են ներդաշնակություն, գեղեցկություն և խաղաղություն: Հասկանալով, որ կյանքը հեռու է կատարելությունից՝ խորը հիասթափություն են ապրում: Նախընտրում են մենությունն ու հայեցողությունը: Ձկների համար նյութական արժեքները ոչինչ են հոգևոր արժեքների համեմատությամբ: Նախապատվություն են տալիս հնին, քաջ հայտնիին, չեն սիրում նորամուծություններ և փոփոխություններ: