Եթե ոմանք չեն մոռացել, երկար տարիներ առաջ Հայաստանը «Արամ Զ. Սարգսյան» անունով մի վարչապետ ուներ,վարչապետ,ով այդ պաշտոնին մնաց մոտ 1 տարի, որից հետո,ըստ էության, համոզվելով սեփական անձի անպիտանելիության մեջ՝ գոնե հասարակական-քաղաքական, ինչու ոչ նաև պետական գործունեության ասպարեզներում, անցավ ընդհատակ ու սկսեց ապրել սովորական կյանքով, աղմուկ-աղաղակից հեռու: Հիմա,սակայն,նույն այդ անձը, որի վարչապետութան շրջանը Հայաստանին բացի ամոթից ուրիշ ոչինչ չտվեց, որոշել է մի քիչ էլ քաղաքականության մեջ ինքնադրսևորվել ու մաս է կազմել «Ելք» դաշինքին,որն ինչպես հայտնի է, իր մասնակցությունն է բերում 2017-ի ընտրապայքարին:
Նրանք ովքեր հետևում են քաղաքական ուժերի քարոզարշավին,նկատած կլինեն,որ հատկապես «Ելք»-ը ու, մասնավորապես, Արամ Զ. Սարգսյանը, փորձում են սեփական քարոզարշավը կազմակերպել սև փիառի սկզբունքով: Դիցուք նույն Արամ Զ-ն, նկատած կլինեք, իր ելույթներում բացի «Ծառուկյան» դաշինքին փնովելուց, ուրիշ ոչնչով փաստացի չի զբաղվում: Թե ինչով է դա պայմանավորված,իհարկե, հարցի մյուս կողմն է, բայց որ Արամ Զ. Սարգսյանն ամենևին էլ այն մարդը չէ, ով իրավունք ունի ցանկացած մեկի հասցեին թթու խոսք ասելու, կհամաձայնեն շատերը: Ասենք մեկը չկա՝ հարցնի սույն նորաթուխ հռետորին՝ լա՛վ, որ առավոտից երեկո փորձում ես իբր «ձվի մեջ մազ գտնել», դու ի՞նչ ես արել այս երկրի համար, ասենք բացի վնասից այլ բան կա՞ս տված Հայաստանին:
Հիմա քո կյանքի հատկապես ո՞ր դրվագը մարդ պետք է մտաբերի, որ կարողանա գոնե ինքն իրեն համոզել, որ մի բան արժես,մի բան քեզնից ներկայացնում ես: Վարչապետ ես եղել, կարո՞ղ ես գոնե մի աննշան ձեռքբերում նշել,որը Հայաստանն ունցել է քո կառավարման շրջանում: Միակ «տպավորիչ» դրվագը, որ երևիթե մարդիկ կարող են մտաբերել, Պուտինի մոտ խայտառակվելու ու ձեռքի հետ էլ Հայաստանը խայտառակելու ամոթալի դեպքն էր, երբ Կրեմլ էր մեկնել մեկն, ով տարրական ինֆորմացվածություն չուներ՝ որը որից հետո է, ինչն ինչից հետո պետք է արտասանել և այսպես շարունակ: Ցավոք, մարդկային լեզվի տակ ոսկոր չկա,ու ով ինչ ուզում՝ ասում է: Բայց ի գիտություն Արամ Զ. Սարգսյանի՝ քաղաքականությունը մի ոլորտ է,ուր ամեն մի արտասանած խոսքի համար մարդ պարտավոր է հաշվետվություն ներկայացնել՝ որքանով են հիմնավոր իր խոսքերը. քաղաքականությունը սեփական ինքնահաստատման հետ խնդիրներ ունեցողների գործունեության բնագավառ չէ:
Աշոտ Գաբրիելյան