Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության ետևում Իսլամական պետության կանգնած լինելը տարօրինակ չէր՝ մեքենան անցորդների վրա վարելը իսլամականների վերջին երկու տարվա ահաբեկչական գործողությունների տարածված մեթոդներից էր: Բացի դա, ահաբեկչությունից ժամեր անց Իսլամական պետությունը իր նախկին հայտարարությունների նման և ոճով ստանձնեց պատասխանատվություն հիշյալ բռնարարքի համար:


Այս ամենում հետաքրքրաշարժը, թերևս, ահաբեկչի՝ Խալիդ Մասուդի տարիքն էր՝ 52 տարեկան: Մինչ այդ, Եվրոպայում իրականացված ահաբեկչություններում երիտասարդ ջիհադականներ էին ներգրավված:

 

Սարգիս Գրիգորյան