Այսպես կոչված ընդդիմադիրների, կամ գոնե ընդդիմադիր խաղացողների մի ստվար զանգված բնական է պետք է կասկածի տակ դնի հայտարարությունը(ժանրն է պահանջում), բայց մի փոքրիկ նյուանս հաշվի չի առնվել, Վրաստանի ՊՆ-ն ԲՈւԿ տեսակի զենիթահռթիռային համակարգի մասին էր խոսել, իսկ ԱԱԾ հայտարարությունն ԻԳԼԱ տեսակի ՀՕՊ-ի մասին է։
Սա հերթական անգամ ապացուցում է, ֆեյսբուքյան տիրույթի ոչ ադեկվատ լինելը(անվանենք մտածված անադեկվատություն) ։ Կապ չունի ինչ թեմա է, կարևորը մեղավոր են բոլորը։
Նայում ես ԲՈւԿ-ն ու ԻԳԼԱ-ն իրարից չտարբերողներին ու պարզ է դառնում, որ լավ էլ տարբերում են, բայց դե առիթ է, ինչո՞ւ չհայհոյել։ Նման ընդդիմադիրները, եթե իրենց կարելի է այդպես անվանել, հասարակությանը ոչ մի օգուտ չեն տալիս։
Հ.Գ. Եթե անգամ Վրաստանի ՊՆ համոզված լինի, ու ԻԳԼԱ-ն իրենց տարածքով է անցել Հայաստան, միևնույնն է պետք է հերքի, դա 1+1-ից պարզ է։ Հետո գուցե Վրաստանը հաստատի, բայց արդեն իրենց ԱԱԾ-ի մակարդակով։ Դա կնշանակի հանցագործություն է տեղի ունեցել ու կալանավորվողներ կլինեն հենց Վրաստանում, բայց ԻԳԼԱ-ի մասին դեռ խոսք չկա Վրաստաբում։
Էդգար Խաչատրյան