Այսօր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ, ժամանակին աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկի՝ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է.
1920 թվականից մինչև 1940 թվականը նա իր հովանու տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտորնները, ձեռնարկել Միջին Արևելքի բազմաթիվ եկեղեցիների կառուցումը։ 1936 թ. Գյուլբենկյանը 400 հազար դոլարի օգնություն է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար։

 


Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին։ Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը։ Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 միլիոն դոլար, մնաց Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին։ «Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ...»

 

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը ստեղծեց Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական Դոյչե բանկը։ Պատերազմից հետո Turkish Petrolium Company-ն վերանվանվեց Iraq Petrolium Co. LTD և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս British Petrolium-ի, Royal Dutch Shell Group-ի, Compagnie Francaise des Petroles-ի և Near East Development Corporation-ի միջև։ Գալուստ Գյուլբենկյանին մնաց Iraq Petrolium Co. LTD- ի 5%-ը, որի համար նա ստացավ «Պարոն 5%» մականունը։

 

Այն ժամանակ, երբ Պարսից ծոցում գտնվում է առաջին նավթահորը, Գալուստ Գյուլբենկյանը Պարսկաստանում գնում է նավթաբեր հողատարածքներ և դառնում է British Petroleum-ի հիմնադիրներից մեկը։ Շատ չանցած այն վերանվանվում է «Անգլո-պարսկական նավթային ընկերության», որը վառելիք էր ապահովում Անգլիայի արքայական նավատորմին։ Գալուստ Գյուլբենկյանն գերազանցապես տիրապետում էր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալներին ու հատկապես նավթային քարտեզին։

 

Նա նավթային հողատարծքներ ուներ Վենեսուելայում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, մոտիկից ծանոթ էր սուլթանական և պարսկական արքունիքիների օրինական ու ոչ օրինական ելումուտին։ Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցերը։ Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները։

 

Սան-Ռեմոյի խորհրդակցության ժամանակ նավթային ընկերությունների միջև տարաձայնություններ կային տարածքների հարցում։ Գյուլբենկյանն ինքն է վերցնում և կարմիր մատիտով գծում յուրաքանչյուր պետության տիրույթը, այդ պատճառով Սան-Ռեմոյի պայմանագիրը կոչվել է «Կարմիր գծի» պայմանագիր։ Համաշխարհային մամուլը նրան կնքել էր «Պարոն 5%» կեղծանունը: