Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը շարունակում է մնալ իր դերի մեջ...Ֆաշիստ Էրդողանը և իր ղեկավարած կուսակցությունն այնպիսի որոշումներ են ընդունում,որոնք առանց այդ էլ ի կատար են ածվում առանց Էրդողանի էլ...

 


Սեփական անճարությունը և գերմանացիների կողմից վերջին մի քանի օրում հասցված վիրավորանքները չեզոքացնելու նպատակով Էրդողանի "Արդարություն և զարգացում" կուսակցությունը մարտի 21-ին մի "քաջնազարյան" որոշում է ընդունել...Ըստ այդ որոշման "Արդարություն և զարգացում" կուսակցությունը հրաժարվում է Էրդողանի Սահմանադրության գովազդից Գերմանիայի տարածքում...

 

Թումանյանի հերոսի՝Քաջ Նազարի պես,ով օրինակ հրամայում էր որ արևը ծագի արևելքում և մայր մտնի արևմուտքում,Էրդողանն էլ որոշել է,որ իր կուսակիցները քարոզարշավի չեն մեկնելու Գերմանիա...Դա այն դեպքում,երբ Գերմանիայի իշխանությունները կտրականապես մերժեցին երեք թուրք նախարարներին մուտք գործել երկրի տարածք և հանդիպել տեղի թուրքերի հետ...Իսկ ծագած դիվանագիտական սկանդալից հետո էլ Բեռլինն անդրդվելի է...Անգելա Մերկելը չի ցանկանում տեսնել որևէ թուրք բարձրապաշտոնյայի քարոզչական առաքելությամբ Գերմանիայի տարածքում...

 


Ի դեպ,Թուրքիայի նախկին նախագահ Ա.Գյուլը և նախկին վարչապետ Ա.Դավութօղլուն հրաժարվել են մասնակցել "Արդարություն և զարգացում" կուսակցության քարոզարշավներին՝ցույց տալով իրենց վերաբերմունքը Էրդողանի սահմանադրությանը...
Հ.Գ.Գերմանիայի վարչապետի հարազատ Քրիստոնյա-Դեմոկրատական միության փոխնախագահ Ֆոլկեր Բուֆյեն հայտարարել է,որ Թուրքիայի նախագահ Էրդողանն անցանկալի հյուր է Գերմանիայում...

 

Գագիկ Համբարյան