Հայաստանում գրեթե հարյուրի հասնող կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական շարժումներ, դաշինքներ կան և բնակչության գերակշռող մասը կամ այդ կազմակերպությունների անդամ է կամ որևէ կերպ հարում է դրանց:
Եվ հիմա դրանց միջև ինչ կատարվում է կապում են նախընտրական գործընթացների հետ:
Ասենք, օրինակ' կինը, որի քեռու տղան ՕՐՕ-ի անդամ է, գիշերը չի կատարել իր ամուսնական պարտականությունը, ՀՀԿ-ական ամուսինը ծեծի է ենթարկել նրան: Գեղարքունիքում ԲՀԿ-ականը բռնաբարել է ԵԼՔ դաշինքի մի ակտիվիստ աղջկա, որը ելք չունենալով տրվել է նրան…Ընդ որում նախընտրական շտաբին հարող խորդանոցում…
Մի խոսքով, հերիք եղավ, պետք չէ ամեն ինչ կապել ընտրությունների ու քարոզարշավի հետ, զսպեք ձեզ…Կամ զսպաշապիկ հագեք…Դեռ ապրիլի 3 է գալու…
Իսկ ճարահատյալ քաղաքական գործիչ դարձած, ճարահատյալ ծռվածներին պաշտպանող, ճարահատյալ գլխին լուսապսակ տեղադրած, ճարահատյալ պարզունակների ականջներին անհամ «լապշաներ» կախող սրբագործվածները թող զսպեն ի վերջո իրենց, ամեն ինչ չափ ու սահման ունի…
Ռոբերտ Մելքոնյան