Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է եվրոպացի հինգ պատգամավորների մուտքը երկիր, որոնք մարտի 19-ին եռօրյա այցով ժամանել են Ղրիմ: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է հատուկ ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան:
«Պարզվել է, որ անօրինականորեն Ղրիմում են գտնվում Սերբիայի չորս քաղաքացի եւ Չեխիայի մեկ քաղաքացի: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել՝ հինգ տարի ժամկետով արգելել նրանց մուտքը երկիր»,-հայտարարել է Գիտլյանսկայան:
Նա հավելել է, որ քաղաքական գործիչները թերակղզի են ժամանել, որպեսզի նշեն նրա միավորումը Ռուսաստանի հետ: