Սպանախի մեջ պարունակվող կառուցվածքները օգնում են նվազեցնել քաշը, պարզել են Լունդյան համալսարանի մասնագետները: Դրանք տիլակոիդներն են, որոնք ընդունակ են դանդաղեցնելու աղիներում ուտելիքի մարսումը, և առաջացնում են «կուշտ լինելու հորմոններ», գրում է HNGN-ը: Տերևավոր բանջարեղենների մեջ ամենաշատ տիլակոիդներ պարունակում է սպանախը:

 

Երբ կամավորների խմբին տվել են տիլակոիդներ, մարդիկ ավելի քիչ են սով զգացել: Նրանք ավելի շատ չեն կերել, քան օրը 3 անգամ: Տիլակոիդները իրենց մեջ ներառում են տարբեր նյութեր` գալակտոլիպիդներ, սպիտակուցներ, A, E, K վիտամիններ, հակաօքսիդիչներ, բետա-կարոտին և լյուտեին:

 

Հարկ է նշել նաեւ, որ սպանախի թարմ տերևները օգտագործվում են որպես զարմանալի հիմք շատ թեթև և սննդարար աղցանների, ինչպես նաև շատ գերժամանակակից աղցանների համար: Սպանախը նաև լավ համակցվում է այլ բանջարեղենի, մրգերի, պանիրների և մսերի հետ:

 

Սառեցված սպանախը դառնում շատ սիրված բաղադրամաս զարմանալի կաթնային կոկտեյլի համար:

 

 Բոլոր առավելություններով հանդերձպետք է հիշել նաև `


- Որոշ մարդկանց մոտ սպանախի նկատմամբ ալերգիա է առաջանում (սննդի մեջ գործածելուց ժամեր անց այն զարգանում է)

 

-սպանախը կլանում է պեստիցիդները, որոնցով մշակվում են,

 

-այն մարդիկ, որոնց մոտ խախտված է ջուր-աղային հավասարակշռությունը, պետք է  սպանախից հրաժարվեն,

 

-մեծ քանակությամբ թրթնջկաթթվի պարունակության պատճառով սպանախը կարող է քարառաջացման պատճառ դառնալ,

 

-կարող է բացասական ազդեցություն ունենալ վահանաձև գեղձի աշխատանքի վրա, չնայած ջերմամշակման միջոցով այդ ազդեցությունը նվազում է: