Արցախ հյուր եկած բլոգերների նախաձեռնության լրջության մասին այժմ վաղ է կարծիք կազմել,սակայն միայն այն,որ սրանով շատ կարևոր քայլ է կատարվում արցախի միջազգային ճանաչումը ավելի մատչելի դարձնելու ու լուսաբանելու համար,դա ակնհայտ է։ Սա պետք է շուտ կատարվեր,եթե անկեղծ ու ոչ թե Ադրբեջանի դրդմամբ մենք նման գործընթաց սկսեինք,այլ նախաձեռնող պիտի լիներ հենց հայկական կողմը,առանց Ադրբեջանի վայրչահաոչնցների։ Պարզ է,որ գործընթացը սկիզբ է առել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից հետո,ով համարձակություն էր ունեցել հրապարակային աջակցի ու ճանաչի Արցախի Հանրապետությունը։ նկատենք,որ այս օրերին Ստեփանակրետում գտնվող բլոգերների մեծ մասը իրենց հարցազրույցներում գործածում են«արցախ» եզրույթը»։
Սա պիտի լինի շարունակական,աշխարհին ու հակտապես տարածաշրջանով հետաքրքրքվող մասանգետներին ցույց տալու համար Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման պահանջի իրավիացիությունը։ Ադրբեջանը ըստ էության սրանով ընդամենը հերթական անգամ կրակի վրա յուղ լցրեց։ Լապշինի դեպքը, կարող էր նախադեպ լինել,որ մնացած լրատավակն միջոցների ներկայացուցիչներն ու բլոգերները վախենալով Ադրբեջանի ագրեսիայից,մտավախություն ունենային այցելել Արցախ։
Սակայն ինչպես տեսնում ենք,այն հակառակ էֆֆեկտն է տվել ու դա իհարկե շատ լավ է։ Ցանկալի կլիներ,որ այսօրինակ ակցիաները շարունակական լինեին։ Միգուցե տեղին չէ ասել,սակայն չենք կարող Արցախի հարցի լուսաբանման, հայ ժողովրդի ինքնորոշման հարցը միջազգային հանրությանը պատշաճ կերպով հասնցելու գործում չընդգծել Արցածի ՄԻՊ Ռուբեն Մելքոնյանին։ Իսկապես գրագետ աշխատելաոճ է ու շատ օրինակելի մեր շատ պաշտոնյաների համար: