Տիգրան Բոյաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աբովյանում «Ծառուկյան» դաշինքի` մարտի 18-ի անցկացրած քարոզարշավն, արդարև, աննախադեպ էր:

Աննախադեպ էր ոչ միայն իր ծավալներով,այլև ևս մեկ շատ կարևոր պատճառով. քարոզարշավին իրենց մասնակցությունն էին բերել ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, անգամ Ավստրալիայից Երևան ժամանած պահպանողական քաղաքական ուժերի ամենատարբեր ներկայացուցիչներ:

Նշենք,որ Աբովյանում Հայաստանի առաջատար քաղաքկան ուժի կողքին էին կանգնած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատգամավորները, ԱՄՆ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները, Ավստրալիայից, Չեխիայից և այլ երկրներից ժամանած գործընկերներ: Թե ինչի մասին է վկայում այս ամենը,թե ինչի մասին է խոսում համաշխարհային պահպանողականության'«Ծառուկյան» դաշինքին մեկնած ձեռքն,ակնհայտ է. սա,ըստ էության, խոսում է դաշինքի` չափազանց կարճ ժամանակահատվածում ձեռք բերած աննախադեպ վարկանիշի,նրա գաղափարայնացվածության, կայացվածության մասին:

Անկասկած է, որ նման ազդեցիկ գործընկերներ ունենալու հանգամանքը կուսակցությանը բարձրացնում է միանգամայն այլ մակարդակի. ունենք մի քաղաքական ուժ,որի հետ հաշվի են նստում համաշխարհային քաղաքականության առաջատար ուժերը»: