Անդրանիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանի Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման շրջանակներում Հայաստանում սպասվելիք ներդրումների մասին հայտարարության առաջին արձագանքներից մեկը
Չեխական աշխարհահռչակ TATRA TRUCKS և ZENON LIMITED LIABILITY COMPANY ընկերությունների միջև կնքված հուշագրի համաձայն Կոտայքի մարզում կհիմնադրվի TATRA բեռնատար մեքենաների արտադրության գործարան:
Ծրագրի ավարտական փուլում նախատեսվում է 2000 նոր աշխատատեղերի ստեղծում:
Հիմնադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Շուտով իրականություն կդառնա ամենամեծ ներդրումային ծրագրերից մեկը Հայաստանում»: