Լուրեր տարածվեցին այն մասին, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:
Քիչ առաջ, ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս առիթով գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում, որտեղ մասնավորապես նշում է.
«Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նման տեղեկությունները պարտադիր ենթակա են ճշտման հայտնելուց առաջ»։