Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել և գրել.
«Օրեր առաջ է լույս տեսել «Դեր Զոր»-ը, բայց ես մինչ օրս չեմ գտնում հարմար խոսքեր շնորհակալություն հայտնելու ձեզ նման արձագանքի համար: Այն նամակները, որ ստանում եմ ամեն օր, այն խոսքերը, որ լսում եմ՝ անգնահատելի են:
Շնորհակալություն բառը քիչ է:
Անսահման սեր ենք դրել այս նախագծի մեջ և այսօր ստանում ենք այդ սիրո կրկնապատիկը! Շնորհակալ եմ!»: