Fithacker.ru կայքը գրում է, որ շատերը չգիտեն, որ մթերքի որոշ տեսակներ անհամատեղելի են, քանի որ դրանց համադրությունն այնքան էլ օգտակար չէ առողջության համար։ Օրինակներից մեկը լոլիկն ու վարունգն են. պատճառն այն է, որ դրանք օրգանիզմի կողմից տարբեր ժամանակահատվածում են յուրացվում։

 

Արդյունքում՝ կարող է դանդաղել շաքարի, օսլայի յուրացման գործընթացը, գազեր, այտուցներ, ցավեր առաջանալ։ Բացի լոլիկից և վարունգից՝ խորհուրդ չի տրվում համադրել նաև հետևյալ մթերքները։ Միրգ՝ ուտելուց հետո։ Սնվելուց անմիջապես հետո միրգ օգտագործելը կարող է նյութափոխանակության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Մակարոն պանրի հետ։

 

Չնայած այս համադրությունը բավական տարածված է, խորհուրդ է տրվում խուսափել դրանից։ Մակարոնն օսլա է պարունակում, ինչի յուրացման ժամանակը տարբերվում է սպիտակուցի յուրացման ժամանակից։ Արդյունքում խնդիր է առաջանում նյութափոխանակության հետ։ Միս և պանիր։ Հարկավոր է խուսափել այս համադրությունից, քանի որ այդ դեպքում չափազանց շատ սպիտակուց եք օգտագործում։ Բանջարեղեն և պանիր։ Այս համադրությունը կհանգեցնի միայն որովայնի փքվածության։ Հաց կամ արիշտա և նարնջի հյութ։ Այս մթերքը համադրելու արդյունքում միայն խնդիրներ կունենաք նյութափոխանակության հետ։ Սեխ և ձմերուկ։ Սրանք օգտակար են օրգանիզմին այն դեպքում, երբ առանձին եք օգտագործում, և ոչ թե՝ համադրում։ Կաթ և բանան։ Այս համադրությունը զգալիորեն կդանդաղեցնի նյութափոխանակությունը։ Յոգուրտ և մրգեր։ Յոգուրտն ու մրգերը համադրել ևս խորհուրդ չի տրվում, քանի որ հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման։