Հրանտ Բագրատյանն այս ընտրապայքարի մեջ է մտել, ոչ թե հաղթելու , այլ Րաֆֆի Հովհաննիսյանին ինչ որ բան ապացուցելու համար:
Ազգային ժողովի ընտրություններում մեղմ ասած ծանր վիճակի մեջ հայտնվեց Ժառանգություն կուսակցությունը: Քոքոբելյանական արշավախումբը նախկին վերևներից հատուկ հանձնարարությամբ Ժառանգության համար ազգային ժողովի ընտրությունները տապալեց:
Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում լուծում պահանջող խնդիր ունի: Այն, որ անձամբ իրեն ընտրողների 5 տոկոսից շատ ավելին է սատարում:
Հիմա Հրանտ Բագրատյանն է հայտնվել թատերաբեմում:
Հա մեկ էլ հիմա նոր բան եմ նկատել: Նախկինում սոցիոլոգներն էին երևում, հիմա հոգեբանները: Սկսել են թեկնածուների հոգեբանական վերլուծությունը ներկայացնել: Հաջորդ ընտրություններում երևի դիզայներներ ու ուրոլոգներ կհայտնվեն: Բայց լավ է այս ընտրություններին ուրոլոգներ չհայտնվեցին, թե չէ թեկնածուներից ամենաքիչը մեկը ինքնասպան էր լինելու: