«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հրավիրում եմ ԿԸՀ-ի ուշադրությունը
Ո՛չ դահլիճն է ցուցակում, ո՛չ թույլատրված ժամն է համապատասխանում
hall.yerevan02.04.17 (1).xlsx
ԿԸՀ էջում այն դահլիճների ցուցակն է, որտեղ կուսակցությունները կարող են իրականացնել քարոզարշավ ժամը 6-ից հետո:
Այսօր ես տեսել եմ ՀՎԿ կուսակցության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ իրենք այսօր՝ մարտի 14-ին, ժամը 16-ին ընտրողների հետ հանդիպում ունեն Երևանի թ.11, Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դահլիճում, որը ԿԸՀ-ի ցուցակում նշված չէ:
Հետաքրքիր կլինի ԿԸՀ-ի արձագանքը:
Գրառման ներքով ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը պարզաբանել է.
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում ահազանգի համար և տեղեկացնում, որ, ահազանգին ծանոթանալով, անմիջապես կապ է հաստատվել Երևանի քաղաքապետարանի հետ:
Քաղաքապետարանից հանձնաժողովին հավաստիացրել են, որ իրազեկ են խնդրին. նշված դպրոցն ընդգրկված չէ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկում, հետևաբար, որևէ միջոցառում նշված դպրոցում չի կարող կազմակերպվել»: