Թուրք-հոլանդական հարաբերությունները շարունակում են կտրուկ գահավիժումը...Reuters գործակալությունը տեղեկացնում է,որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է,որ Թուրքիան արգելել է,որ Անկարայում հավատարմագրված Հոլանդիայի դեսպանը հետ վերադառնա Թուրքիա...
Հիշեցնեմ,որ մինչ թուրք-հոլանդական հարաբերությունների վատթարացումը Թուրքիայում Հոլանդիայի դեսպանը գործնական պատճառներով հետ էր վերադարձել Հայրենիք...Իսկ հիմա,երբ նա ցանկանում է վերադառնալ Անկարա և անցնել գործին, թուրքական իշխանությունները նրան արգելում են...Այսինքն,Էրդողանի վարչակարգը persona non grata է հայտարարում Թուրքիայում Հոլանդիայի դեսպանին...
Անկարայի այս անտրամաբանական քայլը Քուրթուլմուշը բացատրում է նրանով,որ հոլանդական իշխանությունները մի քանի օր առաջ մերժել են թուրք նախարարներին ժամանել Նիդերլանդներ և զբաղվել ներթուրքական հարցերով...
Ի դեպ,Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը մեկնաբանելով Թուրքիայի բռնապետ Էրդողանի այն ատրահայտությունը,որ Գերմանիան բացի ֆաշիստական երկիր լինելուց նաև օգնում է ահաբեկիչներին,ասել է."Կանցլերը մտադրություններ չունի մասնակցելու այս սադրիչ խաղերին...Այդ մեղադրանքները,անշուշտ,անհեթեթություն են..."
Գագիկ Համբարյան