Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Նիդերլանդներին մեղադրում է ահաբկեչությանն աջակցելու մեջ: Բոզդաղը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան Նիդերլանդներից պահանջել է Թուրքիային հանձնել տասնմեկ Քրդական բանվորական կուսակցության (PKK) և հինգ Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ (DHKP-C) «զինյալների» , սակայն Նիդերլանդները հրաժարվել է կատարել Թուրքիայի պահանջը:


«Նիդերլանդներում ազատ իրենց գործունեությունն են ծավալում PKK, DHKP-C և FETÖ ահաբեկչական կազմակերպությունները: Այս ահաբեկչական կազմակերպություններն ազատ իրականացնում են քարոզչություն, իրենց կազմակերպությունների համար հավաքագրում նոր անդամներ, ինչպես նաև ստանում ֆինանասկան աջակցություն: Սակայն Թուրքիայի լեգիտիմ իշխանությանը Նիդերլանդների կառավարությունը արգելում է իրականացնել գործողություններ, որոնք ամրագրված են Վիեննայի կոնվենցիայիով », - ասել է Բեքիր Բոզդաղը:

 

Կարեն Հովհաննիսյան