Պարոն ՄԻՊ, այսօր ուշադրությամբ հետևեցի Ձեր մամուլիբասուլիսում արտահայտած կարծիքներին, որոնք տեղ գտան բազմաթիվ լրատվական միջոցներում։ Դիտեցի նաև Ձեր հարցազրույցը «Հանրային» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարում։ Բազմաթիվ տարօրինակ մտքեր արտահայտեցիք։ Դրանցից դատական իշխանությանը վերաբերողների շուրջ մի քանի հարց-նկատառում։
Պարոն ՄԻՊ, Դուք իսկապե՞ս չեք հաակացել, թե ինչ էի ասում ես իմ հարցազրույցներում։ Ամեն դեպքում այսօր այդպիսի տպավորություն ստացա, ինչն էլ առիթ դարձավ կրկին մանրամասնելու դրանք։
Այսպես, գիտե՞ք, թե ինչու է քննադտվում արդարադատության նախարարության հատվածում դատարաններ բաժին ներառելը։ Ասեմ, պարոն ՄԻՊ, իրավաբանները գերազանց գիտեն, որ դատարանը, Արդարադատության խորհուրդը, Վճռաբեկ դատարանը Սահմանադրական մարմիններ են, այսինքն՝ դրանք նախատեսված են Սահմանադրությամբ։ Բացեք ՀՀ Սահմանադրությունը և փորձեք գտնել, թե քանի հքդվածում է նշված վերոգրյալ մարմինները։ Ավելին, Սահմանադրության ընթերցումը Ձեզ կհամոզի, որ դատական իշխանությունն՝ առանձին ու անկախ իշխանություն է։ Սա անելուց հետո նույն Սահմանադրության մեջ փնտրեք Արդարադատության նախարարություն բառերի ներառմամբ որևէ տող։ Չեք գտնի, պարոն ՄԻՊ։ Գիտե՞ք ինչու եմ սա ասում, իրավաբանները գիտեն, պարոն ՄԻՊ, գիտեն և իրավաբանական այդ սխալը թույլ չէին տա։ Բայց, ինչխես Դուք հորդորեցիք, չկենտրոնանք միայն սրա վրա, քանզի սրանով Դուք փոքրիկ «տրյուկ» եք արել, փորձել եք մեկ գնդակով երկու նապաստակ որսալ։ Առաջինը նախարարության հասցեին քննադատությունների թիվն արհեստականորեն ավելացնելն է, իսկ երկրուրդը, ամենացավալին, դատական իշխանության հասցեին գրեթե բամբասանքի հասնող քննադատություն հնչեցնելն է։
Հիմա անդրադառնանք այն երեք կետերին, որոնք նշել եք թերացում հենց դատական իշխանության հասցեին։ Դրանցից առաջինը, որը միակն է, որ ունի ճշմարտության հետ աղերս, հնչեցրել եք այսպես՝ «Խիստ մտահոգիչ է դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը»։ Պարոն ՄԻՊ, իմ հարցազրույցներում երբևէ տեսել կամ լսե՞լ եք, որ ես ասեմ այդպես չէ, որ մտահոգիչ չէ կամ չկան ապօրինություններ։ Կամ տեսել ու լսե՞լ եք, որ հերքեմ դրանց բազմաթիվ լինելը։ Ոչ, պարոն ՄԻՊ, չի եղել նման բան։ Հիմա հասկանանք, թե ինչ եք ասել Դուք։ Պարոն ՄԻՊ, ասել եք մի բան, որը հայտնի է անգամ շարքային քաղաքացուն (Դուք էլ եք այդ կարծիքին), բոլորը գիտեն, որ յուրաքանչյուր ապօրինություն մտահոգիչ է։ Բայց այն դեպքում, երբ հնչեցնում եք մի կարծիք, որը հայտնի է անգամ շարքային քաղաքացուն և շարքային քաղաքացու շուրթերից էլ լսելի է, բա ինչո՞վ եք տարբերվում նույն շարքային քաղաքացուց։ Պարոն ՄԻՊ, չէ՞ որ Դուք շարքային քաղաքացի չեք, Դուք Մարդու իրավունքների պաշտպանն եք։ Իսկ հիմա անդրադառնամ այդ մտահոգությանն ու դրա շուրջ կատարված աշխատանքին։ Պարոն ՄԻՊ, գիտե՞ք, որ Հայաստանի դատավորներից 22-ը 2012 թվականին ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։ Գիտե՞ք, որ 2013 թվականի միայն առաջին եռամսյակում արդեն 8 դատավոր ստացել է կարգապահական տույժ։ Գիտե՞ք, որ դրանցից մեկի լիազորություններն էլ արդեն դադարոցվել են հենց այդ նույն ապօրինությունները թույլ տալու հետևամքով։ Պարոն ՄԻՊ, տեսնո՞ւմ եք, որ դատական իշխանությունն ավելի լավ գիտե իրական վիճակն ու դրան զուգահեռ զբաղված է լուրջ աշխատանքով։ Վստահ եմ, որ այս թվերը հիմա Ձեզ ապշեցրեցիին, բայց այդպես չէր լինի, եթե քննադատությունից առաջ գոնե մի քիչ հետաքրքրվեիք քննադատման թիրախ դարձրած իշխանության իրական վիճակով։
Անցնենք Ձեր հաջորդ քննադատությանը, այն հնչում է այսպես.«Բազմաթիվ են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության պարագայում Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթի հարուցման և, դրա արդյունքում, դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքերը»։ Պարոն ՄԻՊ, բացի այն, որ սա բնական վիճակ է, օրենսդրությամբ կարգավորված, որհ միաժամանակ ապահովում է դատավորի անկախությունը, այնուամենայնիվ, պարոն ՄԻՊ, գիտե՞ք, թե քանիսն են Ձեր նշած բազմաթիվ դեպքերը։ Չգիտեք, բայց կարող էիք հարցնել, այդ դեպքում կտեղեկանայիք, որ 2012 թվականին գրանցվել է այդպիսի միայն 1 դեպք։ Պարոն ՄԻՊ, արդյո՞ք մեկ դեպքը բազմաթիվ է։ Պարոն ՄԻՊ, արդյո՞ք Ձեր այս հայտնաբերած «թերացումը» պարզապես սուտ չէ։ Պարոն ՄԻՊ, արդյո՞ք ՄԻՊ-ին հարիր է տարածեմ ապատեղեկատվություն։ Թե՞ նորից կպնդեք, թե իբր կարգապահական պատասխանատվության դեպքերն այնքան քիչ են, որ Դուք այդ համատեքստում եք նշել բազմաթիվ։ Բայց, պարոն ՄԻՊ, գիտե՞ք, թե Հայաստանում դատավորի քանի հաստիք կա։ Չգիտեք։ Պարոն ՄԻՊ, Հայաստանն ունի դատավորի 220 հաստիկ, իսկ 22 դատավաորը, քրոնց նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվության միջոց, կազմում է բոլոր դատավորների 10 տոկոսը։ Պարոն ՄԻՊ, մի՞թե դատավորների 10 տոկոսը փոքր թիվ է։ Պարոն ՄԻՊ, ուսումնասիրեք նախորդ տարիների նույնվիճակագրությունը և կհամոզվեք, որ նախորդ տարիներին այս թիվը չի հատել անգամ 4 տոկոսը։ Իսկ գիտե՞ք, թե քանի դատավորի նկատմամբ է տույժ կիրառբել 2008 թվականին. մեկի, միայն մեկի, պաֆոն ՄԻՊ։ Հիմա համոզվեցի՞ք, որ դատական իշխանությունն ավելի է տեղյակ իր խնդիրներից, համոզվեցի՞ք, որ հենց այնպես ու իրականությունից կտրված հայտարաություններ անելու փոխարեն դատական իշխանությունը հայտնաբերում և շտկում է իր թերություները։ Թերություններ, որոնց մասին Դուք անգամ չէիք էլ լսել։ Իսկ հիշո՞ւմ եք, թե որպես թերացում ինչպես եք ներկայացրել երրորդ կետը։ Հիշեցնեմ, այն հնչում է այսպես. «Մի շարք դեպքեր են արձանագրվել, երբ ՀՀ Վճռաբեկ դատարան բողոքարկված դատական ակտերը դատարանի կողմից չեն ենթարկվում մանրամասն ուսումնասիրության, և արդյունքում չեն վերացվում առկա դատական սխալները: Արդյունքում խախտվում են անձանց գործի անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից քննության իրավունքը: Նման քաղաքականությունը լրջորեն խոչընդոտում է օրենքի միատեսակ կիրառությանը, ճիշտ մեկնաբանությանը և իրավունքի զարգացմանը»։ Պարոն ՄԻՊ, այդ ինչպե՞ս են դրանք արձանագրվել, այդ ե՞րբ են դրանք արձանագրվել։ Մոռանո՞ւմ եք, որ Դուք չունեք որևէ լիազորություն, որը Ձեզ իրական հնարավորություն կտար արձանագրել նման դեպքերը։ Պարոն ՄԻՊ, այսօր, Ձեր ասուլիսում, Դուք հաստատեցիք, որ այս վերջին «թերացումը» չունի իրական որևէ հիմք։ Գիտե՞ք, թե ինչպես հաստատեցիք։ Կասեմ, պարոն ՄԻՊ, Դուք այսօր հայտնել եք, որ հատուկ աշխատակից եք հատկացնելու, ով այսուհետ կուսումնասիրի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն ու դրանց արդյունքում կտա եզրակացություններ։ Պարոն ՄԻՊ, այսինքն ստացվում է Դուք հաստատում եք, որ նախկինում չի եղել ուսումնասիրություն ու եզրակացություն։ Դրանով Դուք հաստատեցիք նաև, որ դատական իշխանության հասցեին հնչեցրել եք զուտ բամբասանքի որակ ունեցող քննադատություններ։ Պարզ է, չէ՞, չեք արել հետազոտություն ու չեք ունեցել եզրակացություն։ Նոր միայն պետք է դրանով զբաղվեք։ Բայց, պարոն ՄԻՊ, այստեղ, իրականում, առկա չափազանց վտանգ Ձեր կողմից։ Հուսով եմ գիտեք, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չեն փոփոխվում։ Հուսով եմ գիտեք նաև, որ դատական ակտերն մանրադիտակով ուսումնասիրելոի և եզրակացություններ տալու համար օրենքը Ձեր ղեկավարած գրասենյակին չի տվել նման լիազորություն։ Իսկ գիտե՞ք, թե ինչ է պարտադրում Սահմանադրության 5-րդ հոդվածհ, պարտադրում է, որ պետական մարմինները կատարեն բացառապես այնպիսի գործառույթներ, որոնք նախատեսված են օրենքներով։ Հիմա, պարոն ՄԻՊ, եթե պետք է կատարեք մի գործառույթ, որը նախատեսված չէ օրենքով, ո՞ւմ միջոցների հաշվին եք անելու, հարկատուների՞ս, թե ԵԱՀԿ-ի։ Ձեր զեկույցում նշել եք, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի բավականացնում։ Սրան զուգահեռ պատրաստվում եք ծախսեր անել մի բանի համար, որի լիազորությունը չունե՞ք։ Համաձայնեք, պարոն ՄԻՊ, որ արտասովոր մոտեցում է հարկատուներիս հաշվին։ Շնորհայալություն։
Բաց նամակ. ՄԻՊ Կարեն Անդրեասյանին
1:20 - 30.Մարտ.2013
Աղբյուր՝
https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/4049118604681?ref=notif¬if_t=close_friend_activity
Առաջարկում ենք նաև
24/01/24 15:56
Հայաստանում վախենալու չէ նոր Սահմանադրություն ընդունելու որևէ ծրագիր․ Կարեն Անդրեասյան
10/02/19 20:38
Խոշոր կոռուպցիոներները ազատության մեջ են ու դեռ հետ չեն տվել թալանվածը. Կարեն Անդրեասյան
25/09/18 16:04
Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են. Կարեն Անդրեասյան
03/02/17 12:21
Սեյրան Օհանյանը պետք է քավարանով անցնի. Կարեն Անդրեասյան
17/06/16 14:10
Միանում եմ «Համախմբում» կուսակցությանը. Կարեն Անդրեասյան
18/01/16 09:56
Քիչ անց կլինի իմ երկրորդ հրաժարականը. Կարեն Անդրեասյան
29/05/14 11:53
Քաղաքացիներն ամենաշատը բողոքում են իրավապահ մարմինների հետ կապված խնդիրներից. Կարեն Անդրեասյան
26/08/13 10:48
ՄԻՊ-ի արձագանքը քաղաքապետարանի և ոստիկանության գործունեությանն առնչվող առնչվողք հնչեղ խնդիրներին
06/07/13 18:40
Մոլդովայի Օմբուդսմենի նամակը Հայաստանի Օմբուդսմենին
07/06/13 18:07
Իմ աշխատակազմը բացառապես ներքին աշխատանքային կարգով, նախաձեռնել է «Խտրականության դեմ» օրենքի մշակում
16/04/13 12:07
Կարեն Անդրեասյան. Արմեն Մարտիրոսյանի միջադեպի բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն համաչափ պատասխանատվության
02/04/13 13:33
«Ուրվագիծ» - Կարեն Անդրեասյան
29/03/13 14:36
Ես կոալիցիոն կադր եմ. Կարեն Անդրեասյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան