Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Սա միգուցե այդքան էլ նոր երևույթ չէ, սակայն պարզորոշ ձևով ի ցույց է դնում Ադրբեջանի պետական քաղաքականության խոցելիությունը:

 


Այն միգուցե կարճաժամկետ կտրվածքով երկրի ներսում կարող է իշխանությանը «հաղթանակներ» պարգևել, սակայն միջնաժամկետ կտրվածքով տոտալ անվստահություն է ստեղծելու իր իսկ հանրության համար:

 


Հ.Գ. Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի ՊՆ-ում հատուկ սցենարիտների, մոնտաժնիկների հաստիքներ են բացվել, որտեղ մշակվում, ապա պաշտոնական հաղորդագրությունների միջոցով դաշտ են ուղղվում «մարտական գործողությունների հաղթական դրվագներ»: