Ստամբուլի Բույուկչեկմեչե թաղասում ,այսօր՝ մարտի 10-ին, վթարի է ենթարկվել քաղաքացիական ուղղաթիռ, որը պատկանում էր մի մասնավոր ընկերության: Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտարարել է, որ առնվազն հինգ մարդ է զոհվել վթարի հետևանքով:


Sikorsky S-76 ուղղաթիռը հարվածել է թաղամասի հեռուստաաշտարակին և ընկել է մայրուղու վրա: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն, քննարկվում է ցածր տեսանելիության վարկածը:


,,Էչզացիբաշի,, ընկերության, որին պատկանում է վթարված ուղղաթիռը, տնօրեն Սալիմ Օզենը ասել է, որ ուղղաթիռում եղել են տարածաշրջանային վաճառքի մենեջեր Ալեքսանդր Վանինը, Ռուսաստանից ժամանաց հյուրեր Իգոր Կոչերգինը, Լյուդմիլա Չուպռովան, Ելենա Բադրագնը, թուրք օդչուներ Ալաաթթին Նեչարը և Ահմեդ Բուլութը:

 

Կարեն Հովհաննիսյան