Քանի՞ կնոջ եք ճանաչում, ովքեր իրենց հավերժական հետքն են թողել մարդկության պատմության վրա։ Այդպիսի կանայք կան, և նրանք բավականին շատ են։ Լինելով խիզախ, խելացի, կարեկցող և ուժեղ՝ նրանք չեն վախեցել ապագայից և իրենց լուման են ներդրել ապագայի կերտման գործում։
BlogNews-ն առանձնացրել է 9 այդպիսի կանանց, ովքեր կարողացել են փոխել մարդկության պատմության ընթացքը, և հորդորում է Ձեզ մեկնաբանություններում ավելացնել նաև սեփական թեկնածուներին։
Ջին Բարեթ
Նա առաջին կինն է, ով կատարել է շուրջերկրյա ճամփորդություն։ Հագնվելով տղամարդու պես՝ Ջինը նավ է բարձրացել որպես ֆրանսիացի բուսաբանի օգնական։ Տարիներ անց Բերթը վերադարձավ Փարիզ և տեղի Բնության պատմության թանգարանին ներկայացրեց նախկինում անհայտ 3000 բուսատեսակներ, ինչի շնորհիվ էլ արժանացավ կառավարության երախտագիտությանը և ցմահ թոշակի։
Հարիեթ Տուբման
Տուբմանը աֆրոամերիկացիների ազատության պայքարի «Մովսեսն» է։ 13 տարեկան հասակում նրան անմարդկայնորեն ծեծի են ենթարկել այն բանից հետո, ինչ նա հրաժարվել է վերադասի հետ միասին ծեծել դասալիք ծառային։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում նա բուժքույր և հետախույզ է եղել, նա շատ բաներ է գրել, մասնակցել է ԱՄՆ-ի սոցիալական վերափոխումներին, և ոգեշնչել է հազարավոր մարդկանց պայքարել սեփական ազատության համար՝ անկախ մաշկի գույնից։
Մարի Սկլոդովսկայա – Կյուրի
Մարին գիտության ամենաոգեշնչող կինն է։ Լինելով առաջին հետազոտողը, ով արաժանացել է երկու Նոբելյան մրցանակի, Կյուրին դեպի գիտություն ճանապարհ է հարթել հազարավոր կանանց համար։ Իր ամուսնու հետ միասին նա բացահայտել է պոլոնիումը և ռադիումը, հետազոտել է ռադիացիան և դարձել է Սորբոնի պատմության առաջին կին ուսուցիչը։
Վերա Օբոլենսկայա
Լինելով ռուս դքսուհի և Ֆրանսիայի դիմադրության շարժման հերոս՝ Վերան սկզբում աշխատել է որպես մոդել, իսկ հետ որպես գործավարուհի։ Վերան եղել է հետախուզության սպա և կազմակերպել է պատերազմի բրիտանացի գերիների փախուստը։ Չնայած որ նացիստական բանակը ձերբակալել է նրան, վերջինս շարունակել է պահել իր քաջությունը, տոկունությունը, հավատարմությունը և մարդկայնությունը։ Նա ոգեշնչել է հազարավոր կանանց և տղամարդկանց, ովքեր պայքարում էին օկուպանտների դեմ։
Էլեոնոր Ռուզվելտ
Էլեոնորը աշխարհում առաջին լեդին է։ Չնայած զբաղեցրած բարձր դիրքին՝ Էլեոնորը հոդվածներ է հրապարակել ցածր խավի սոցիալական խնդիրների մասին, ակտիվորեն օգնել է ամուսնուն քաղաքական հարցերում, հեղինակել ու հիմնադրել է ՄԱԿ-ը, ստեղծել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և մշտապես պայքարել է կանանց հավասարության համար։
Գրեյս Հոփեր
Ծրագրավորող, ով սովորեցրել է համակարգչի հասկանալ մարդկանց լեզուն։ Նա առաջին կինն է, ով դարձել է մաթեմատիկական գիտությունների դոկտոր։ 37 տարեկան հասակում նա կամավոր կերպով ծառայել է նավատորմում, ծրագրել է գրել Հարվարդի համալսարանի առաջին համակարգչի՝ «Մայիկ 1»-ի համար և կարողացել է հասանելի լեզվով բացատրել «նանովայրկյան»-ը։ Նրան անունով կոչվել են մեկ կործանիչ նավ և սուպերհամակարգիչ, իսկ հետո «Գրեյս Մյուրեյ Հոփեր» ամենամյա մրցանակը, որը տրվում է երիտասարդ ծրագրավորողներին։
Բիլի Ջին Քինգ
Քինգը հաղթել է թենիսի խաղում, որը մարդկությանը հայտնի է որպես «սեռերի մենամարտ»՝ այդ կերպ ապացուցելով, որ կանայք հավասար իրավունքների են արժանի։ Բիլլին Ուիմբլդոնի առաջնության հաղթնակների ռեկորդակիր է, ով հաղթել է նաև «Գրանդ Սլամի» բոլոր մրցաշարերում։ Լինելով Թենիսի կանանց ասոցիացիայի հիմնադիր՝ նա մեծ ներդրում է ունեցել կանացի սպորտի զարգացման գործում։
Նատալյա Բեխտերևա
Լինելով «հասարակության թշնամու» աղջիկը՝ Նատալյան կարողացել է հաղթահարել 2-րդ համաշխարհային պատերազմը, որպեսզի ողջ կյանքը նվիրի բժշկությանը և ուղեղի հետազոտություններին։ Հիմնադրելով Մարդու ուղեղի ինստիտուտը Ռուսաստանում՝ նա նյարդային համակարգի բուժման հարյուրավոր մեթոդներ է մշակել։ Նատալյան խորին հավատ է ունեցել, որ մարդու ուղեղը գերբնական ունակություններ ունի, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն։
Մալալա Յուսաֆզայի
Դեռ 11 տարեկան հասակում Մալալան բլոգ է գրել թալիբանյան ռեժիմի մասին և կիսվել սեփական մտքերով՝ կանանց կրթության վերաբերյալ։ Դա անելու համար նա հրազենային վիրավորում է ստացել գլխի հատվածում, սակայն կարողացել է ողջ մնալ և շարունակել պայքարը՝ միջինարևելյան երկրներում երեխաների կրթական իրավունքների համար։ Լիբանանում նա հիմնադրել է դպրոց, որն ընդունում էր Սիրիայից եկած փախստական աղջիկներին։ 19 տարեկան հասակում Մալալան ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակակիրն է, ով հույսի խորհրդանիշ է դարձել միլիոնավոր աղջիկների համար։