Երկու տեսակի մրգերի և բանջարեղենի համադրությունը կարող է ոչ միայն օգտակար չլինել, այլև մահվան հանգեցնել:

 

Ներկայացնում ենք մթերքներ, որոնք երբեք պետք չէ խառնել՝

 

 

Գազար և նարինջ

Գազարը և նարնջի հյութը բավական տարածված համադրություն է, բայց պետք է նշել, որ դա կարող է հանգեցնել այրոցի, կերակրափողի լեղու ավելցուկի: Որոշ դեպքերում դա կարող է նույնիսկ երիկամների վնասում առաջացնել:

Կաթ և անանաս

Այս համադրությունը կարող է առաջացնել գլխացավ, որովայնի ցավ, սրտխառնոց, վարակներ, փորլուծություն և այլ խնդիրներ, ինչը դրանք բավական վտանգավոր է դարձնում երեխաների համար:

Կիտրոն և պապայա

Այս համադրությունը կարող է հանգեցնել անեմիայի, հեմոգլոբինի մակարդակի հետ կապված խնդիրների:

Բանան և գուավա

Այս մթերքների համադրությունը կարող է ացիդոզ և գազեր առաջացնել, ինչը կհանգեցնի սրտխառնոցի և գլխացավերի:

Կաթ և նարինջ

Եթե վարսակին նարնջի հյութ եք ավելացնում, դադարեք այդպես անել: Այդ համադրության պատճառով ստամոքսը չի կարողանում մշակել օսլան և հատիկավորները, իսկ դրա համադրությունը կաթի հետ դժվարամարս է, դա առողջական խնդիրների է հանգեցնում:

Մրգեր և բանջարեղեն

Երբեք մրգերն ու բանաջարեղենը միասին չօգտագործեք: Պտուղները խմորում են սկսում, որը տոքսիններ է արտազատում և առաջացնում է գլխացավեր, փորլուծություն, վարակներ և ստամոքսի ցավ:

Կարող եք միայն մրգերը խառնել այլ մրգերի:

Ստորև մի քանի խորհուրդ կգտնեք՝

Քաղցր՝ կարող եք քաղցր պտուղներ համադրել, որոնք թթու չեն պարունակում, օրինակ՝ բանան, խնձոր, սալոր, սեխ և ձմերուկ:

Թթու՝ այս պտուղները հարուստ են կիտրոնաթթվով և դրանք կարելի է համարձակորեն համադրել: Օրինակ՝ կիտրոն, նարինջ, հապալաս, խաղող, կիվի և թուրինջ:

Կիսաթթու՝ կարող եք համարձակորեն խառնել այդ մրգերը: Օրինակ՝ ազնվամորի, մանգո, խնձոր և ելակ:

Չեզոք՝ մրգեր, որոնք շատ վիտամիններ, յուղեր, աղ և սպիտակուց են պարունակում՝ ավոկադո, նուշ, գետնանուշ, ընկույզ և կոկոս: