Esotericablog.ru-ն գրում է, որ հաճախ մարդիկ կասկածում են և չեն իմանում՝ ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում։ Եթե ձեզ տանջում է այս հարցը, ապա կարող եք անցնել այս թեստը։ Ընդամենն անհրաժեշտ է ֆիքսել, թե ինչ եք տեսնում առաջինը լուսանկարում։

 

• Շվիով տղա։ Հնարավոր ՝ կյանքում շուտով հնարավորություն լինի փոխել աշխատավայրը կամ աշխատանքի ոլորտը։ Մի վախեցեք ոչնչից և մի կասկածեք։ Եթե կանգնած եք ընտրության առաջ և չգիտեք՝ ինչպես վարվել, գրառեք նոր աշխատանքի դրական և բացասական կողմերը։ Եթե դրական կողմերը գերազանցում են բացասականին, գործեք։ Հիշեք հին ճշմարտությունը՝ ավելի լավ է անել և զղջալ, քան՝ չանել և զղջալ։

 

Օձ։ Ոչ այնքան հաճելի սիմվոլը մեծ նշանակություն ունի։ Օձը ռիսկ է, բայց արդարացված։ Գործեք և մի վախեցեք ոչնչից։ Այս դեպքում մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ բարենպաստ կերպով կդասավորվի։ Չե՞ք համարձակվում հարազատ մարդուն սիրո խոսքեր ասել։ Հիմա իսկական ժամանակն է։ Մտածում եք գործունեության ոլորտի փոփոխության մասի՞ն։ Պահը հասունացել է։

 

• Ճանապարհային նշան։ Ամենայն հավանականությամբ, դուք ամբողջությամբ չեք հավատում ձեր իսկ ուժերին, ինչի պատճառով կյանքում փոքր անհաջողությունների շարք է սկսվել։ Զագացեք, նոր բաներ ուսումնասիրեք, դասընթացների հաճախեք։ Այդ կերպ ոչ միայն կշատացնեք գիտելիքները որոշակի բնագավառում, այլևս կկարողանաք բարձրացնել ինքնագնահատականը։ Ինքնավստահ լինելը հաջողության 90 տոկոսն է։

 

• Ճանապարհ։ Այս նշանը խորհրդամշում է, որ դուք ճիշտ ճանապարհով չեք գնում։ Մտածեք, թե ինչն է ամենաշատն անհանգստացնում ձեզ։ Շատ հնարավոր է, որ կյանքը փորձում է հուշել ձեզ, որ ընտրել եք ոչ ճիշտ աշխատանք, ոչ ճիշտ մարդու և ընկերների։ Անհրաժեշտ է լավ հանգստանալ և մտածել ընտրության մասին։ Որոշ ժամանակ անց իրավիճակը կհստականա։