Շատ մարդիկ դժվարանում են քուն մտնել։ Դա 21-րդ դարի ամենատարածված խնդիրներից մեկն է, որի զարգացմանը սատարում են այն բոլոր էլեկտրոնային սարքերը, որոնք իրենց ուրույն տեղն ունեն մեր բոլորի առօրյաում։

Բոլորին էլ հայտնի է, որ քնի խանգարումը վնասակար է առողջությանը։ Մարդուն հարկավոր է 6-8 ժամ քուն՝ օրվա ընթացքում ֆիզիկական և մտավոր օպտիմալ արդյունավետությամբ գործելու համար։ Հոգնածությունը և անքնությունը կարող են ամբողջ օրը փչացնել, ինչպես նաև հանգեցնել էլ ավելի լուրջ առողջական խնդիրների։

Ինչպես հաղորդում են սերտիֆիկացված բժիշկները, անքնությունը կարող է հանգեցնել հետևյալ հիվանդություններին՝

  • սրտանոթային հիվանդություններ
  • սրտի կաթված
  • սրտի ֆունկցիայի թերի կատարում
  • սրտի անկանոն աշխատանք
  • արյան բարձր ճնշում
  • կաթված (ուղեղի)
  • դիաբետ

Բարեբախտաբար, գոյություն ունի մի հնարք, որի օգնությամբ դուք կկարողանաք քուն մտնել 60 վայրկյանի ընթացքում։ Մեթոդը կոչվում է «4-7-8». այն հատուկ մշակված շնչառական վարժություն է։ Բժիշկ Էնդրյու Ուեյլը մշակած այս հնարքը միախառնում է ճիշտ շնչառության և մեդիտացիայի տեխնիկաները՝ ցանկալի արդունքին հասնելու համար։

Հնարքը հետևյալն է. պետք է 4 վայրկյան շարունակ քթով շունչ քաշել, 7 վայրկյան պահել շունչը և 8 վայրկյան շարունակ արտաշնչել։ Կրկնելով այս շղթան 3 անգամ՝ դուք քուն կմտնեք։

Մեթոդն ամբողջովին անվնաս է, քանզի միայն հանգստացնում է սրտի աշխատանքը և օրգանիզմը բերում քուն մտնելու վիճակին։ Այդ իսկ պատճառով էլ այն կարող էլ օգտագործել ամեն օր՝ առանց հետևանքների մասին մտածելու։