Նորաձև լինելն ապրելակերպ է, սա բնավորության գիծ է, բնածին տաղանդ: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 43 միտք նորաձևության աշխարհի հսկաներից:
1. Փոքրիկ սև զգեստով կինը չի կարող լինել ո՛չ կիսահագնված, ո՛չ էլ գերհագնված: Կառլ Լագերֆելդ
2. Տնից դուրս գալուց առաջ նայե՛ք հայելու մեջ և հանե՛ք մեկ աքսեսուար: Կոկո Շանել
3. Ես լիովին համոզված են, որ աշխարհը կառավարելու համար պարզապես հարկավոր է ընտրել ճիշտ կոշիկներ: Բեթ Միդլեր
4. Ես նողկում եմ նարցիսիզմից, սակայն հարգում են փառասիրությունը: Դիանա Վրիլանդ
5. Կնոջ հագուտը պետք է լինի փշալարե ցանկապատի պես՝ ծառայել իր նպատակին առանց տեսադաշտը փակելու: Սոֆի Լորեն
6. Ինձ դուր է գալիս իմ գումարն այնտեղ, որտեղ ես այն տեսնում եմ… իմ զգեստապահարանում կախված: Քերրի Բրեդշոու
7. Ոչինչ այդքան համեղ չէ, որքան այն թվում է նիհար մարդուն: Քեյթ Մոսս
8. Ես չեմ կարողանում կենտրոնանալ, եթե բարձրակրունկներով չեմ: Վիկտորյա Բեքհեմ
9. Ես չեմ զբաղվում նորաձևությամբ. ես եմ նորաձևությունը: Կոկո Շանել
10. Քայլի՛ր այնպես, ասես ետևիցդ 3 տղամարդ է քայլում: Օսկար դե լա Ռենտա
11. Դու կարող ես կյանքում ցանկացած բան ունենալ, եթե դրան համապատասխան հագնվես: Էդիթ Հեդ
12. Նորաձևությունը առօրյա կյանքում գոյատևելու համար անհրաժեշտ զենք ու զրահն է: Բիլ Չաննինգհեմ
13. Երբ կասկածում ես, կրի՛ր կարմիր: Բիլ Բլասս
14. Ես չեմ մոդելավորում հագուստ, ես մոդելավորում եմ երազանքներ: Ռալֆ Լորեն
15. Հագուստը ոչ մի նշանակություն չունի, քանի դեռ ոչ ոք դրանցում չի ապրում: Մարկ Ջեյկոբս
16. Նորաձևությունը մարում է, ոճը հավերժական է: Իվ Սեն Լորան
17. Ցանկացած մեկն էլ կարող է ինչ-որ առիթի համար գեղեցկանալ և սնդուսափայլ տեսք ունենալ, սակայն շատ ավելի կարևոր է այն, թե ինչ է նա հագնում առօրյա կյանքում, ազատ օրերին: Ալեքսանդեր Վոնգ
18. Ինչպե՞ս կարող ես ապրել բարձրաշխարհիկ կյանքով, եթե չես կրում բարձրակրունկներ: Սոնյա Ռայկել
19. Երբեք մի՛ վազեք թրենդների հետևից, մի՛ դարձեք նորաձևության գերին: Դուք եք որոշում՝ ով եք, ինչ եք ուզում արտահայտել ձեր արտաքին տեսքով և ապրելակերպով: Ջիաննի Վերսաչե
20. Ծանր իրադրություններում նորաձևությունը միշտ էլ մոլեգին է: Էլզա Սքիապարելլի
21. Երբեք հնարավոր չէ չափից դուրս շատ մտածել կոշիկի ընտրության հարցում: Շատ կանայք կարծում են, որ դա այնքան էլ կարևոր չէ, սակայն էլեգանտ կնոջ իսկական տարբերակիչ նիշն այն է, ինչ նա կրում է իր ոտքերին: Քրիստիան Դիոր
22. Նորաձևությունն այն է, ինչ ձեզ առաջարկում են դիզայներները տարին 4 անգամ, իսկ ոճն այն է, ինչ դուք ընտրում եք: Լորեն Հաթթոն
23. Զգեստը պետք է ընդգծի կնոջ մարմինը, այլ ոչ մարմինն ընդգծի զգեստի ձևը: Ուբեր դը Ժիվոնշի
24. Ես գիտեմ՝ ինչ են ուզում կանայք. նրանք ուզում են գեղեցիկ լինել: Վալենտինո Գարավանի
25. Կինը, որը երբեք օծանելիք չի օգտագործում, ապագա չունի: Կոկո Շանել
26. Մարդիկ, միևնույն է, պլշած նայելու են: Այնպես արեք, որ արժանի լինեք նրանց ժամանակին: Հարրի Ուինսթոն
27. Ոճը միջոց է ասելու, թե ով եք դուք առանց անգամ բառ արտասանելու: Ռեյչել Զոուի
28. Տղամարդիկ ինձ ասում են, որ ես փրկում եմ իրենց ամուսնությունները: Նրանք մի ողջ կարողություն են ծախսում կոշիկների վրա, սակայն դա ավելի շահավետ է, քան ապահարզանը: Այսպիսով՝ ես դեռևս օգտակար եմ, ինչպես տեսնում եք: Մանոլո Բլանիկ
29. Այն, ինչ դու կրում ես, դա այն է, թե ինչպես ես դու քեզ ներկայացնում աշխարհին, հատկապես այսօր, երբ մարդկային կոնտակտն այդքան կարճատև է: Նորաձևությունը վայրկենական լեզու է: Միուչի Պրադա
30. Անփոխարինելի լինելու համար հարկավոր է լինել տարբերվող: Կոկո Շանել
31. Վերաբերմունքն ամեն ինչ է: Դայան վոն Ֆյուրստենբերգ
32. Չի կարելի էլեգանտությունը խառնել սնոբիզմի հետ: Իվ Սեն Լորան
33. Լինել էլեգանտ չի նշանակում աչքի ընկնել: Լինել էլեգանտ նշանակում է մնալ հիշողությունների մեջ: Ջորջիո Արմանի
34. Ձեր հագուստը պետք է կիպ լինի այնքան, որ ցույց տա, որ դուք կին եք, և ազատ լինի այնքան, որ ցույց տա, որ դուք լեդի եք: Էդիթ Հեդ
35. Նորաձևությունում ամենաբարդ բանը ճանաչված լինելն է ոչ թե լոգոյով, այլ ուրվագծով (силуэт): Ջիամբատտիստա Վալլի
36. Ես չեմ մոտենում նորաձևությանը, նորաձևությունն է մոտենում ինձ: Դաֆնե Գիննես
37. Իմ կերպարն ասես կոկտեյլ լինի. ես այնքան անթերի տեսք չունեմ, որքան ֆրանսուհիները, սակայն ես թքած ունեմ, ինչպես անգլուհիները: Ջեյն Բիրկին
38. Շատը շատ է, քիչն անհետաքրքիր է: Այրիս Էփֆել
39. Հագուստը նման է լավ ուտեստի, լավ ֆիլմի, լավ երաժշտության: Մայքլ Քորս
40. Ես շատ կցանկանայի ինքս հայտնագործած լինեի կապույտ ջինսերը՝ ամենատպավորիչ, ամենապրակտիկ, ամենահանգիստ և անհոգ: Նրանք ունեն էքսպրեսիա, համեստություն, սեքսուալություն, պարզություն. այն ամենն, ինչ ես ցանկանում եմ իմ հագուստների համար: Իվ Սեն Լորան
41. Նա, ով ասել է, որ փողով երջանկություն չես գնի, պարզապես չի իմացել՝ որտեղ է պետք գնումներ կատարել: Բո Դերեկ
42. Մեծ աղջիկները մեծ ադամանդների կարիք ունեն: Էլիզաբեթ Թեյլոր
43. Սպորտային տաբատները պաշտպանական ռեակցիա են. դու կորցրել ես կյանքիդ հանդեպ վերահսկողությունը և գնել ես սպորտային տաբատներ: Կառլ Լագերֆելդ