Այս աղցանի հիմնական բաղադրիչները հանդիսանում են բջջանյութով հարուստ բանջարեղենները, որոնք հարստացնում են օրգանիզմը վիտամիններով, հանքանյութերով:
Այն թույլ կտա լիովին մաքրել աղիները, ու որպես հետևանք՝ կնվազի նաև մարմնի զանգվածը: Աղցանի համար հարկավոր է.
• կաղամբ • գազար • բազուկ • յուղ • կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը՝ Քերեք կաղամբը, բազուկն ու գազարը՝ 3:1:1 հարաբերակցությամբ: Ավելացրեք համեմունքներ ըստ ձեր նախասիրության, օրինակ սամիթ, մաղադանոս, կամ նեխուր: Խառնեք բանջարեղեններն այնքան, մինչև որ նրանց հյութը դուրս գա, որից հետո ավելացրեք մի փոքր կիտրոնի հյութ և մեկ պճեղ սխտոր:
Այդ ամենը համեմեք ձիթապտղի կամ կտավատի յուղով: Աղի փոխարեն օգտագործեք սոյաի սոուս, քանի որ այն աղ է պարունակում, ունի բարձր սննդարար արժեք և ամենակարևորը վնասակար չէ առողջության համար: