Արթուր Սարգսյանը (հաց բերողը) շարունակում է մնալ մեր իրականության ամենաազնիվ մարդկանցից մեկը։ Նրա ազատ արձակումն իրենցով են ցանկանում անել քաղաքական գործիչները, ինչ խոսք, հարգանքի արժանի չեն նման քայլերը ու պետք է խոստովանել, որ ՀՀ-ում երկու հացադուլ է իր նպատակին հասել, մեկը՝ Սասնա ծռերի Աշոտի հացադուլը, ով Կոմպոզիտորների հետ հանդպում էր պահանջում, հանդիպեց և Արթուր Սարգսյանինը։

 

Մնացած պոպուլիստների ու չպոպուլիստների քայլերը քաղաքական դիվիդենտների ու անիմաստ զրնգոց բարձրացնելու համար են։ Մեկ շաբաթով հացադուլ չեն պահում, դրա անունը դիետա է, պարոնայք։

 

Նախագահական ընտրություններին էլ քարոզարշավ են անում, ոչ թե նստում են մի կետում ու սոված մնում։

 

Էդգար Խաչատրյան