Fithacker.ru կայքը գրում է, բանանը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, օգնում է դեպրեսիայի դեմ պայքարում։ Այն կարող եք օգտագործել, եթե տանջում է այրոցը։ Բանանը կարող է բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը և իջեցնել արյան ճնշումը։ Ամենօրյա օգտագործումը կօգնի վերականգնել աղիների աշխատանքը, ազատվել խումհարի նշաններից, հանգստացնել նյարդային համակարգը։ Երեք բանանը պարունակում է կալիումի ամենօրյա չափաբաժինը՝ 1500 մգ։ Կայքը ներկայացրել է պատճառներ՝ ամեն օր 3 բանան ուտելու։

 

1. Կանխարգելում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացումը։ Ըստ որոշ հետազոտությունների՝ նախաճաշին, ճաշին և ընթրիքին մեկ բանան ուտելով՝ օրգանիզմը կստանա կալիումի անհրաժեշտ քանակը, ինչը կնվազեցնի որոշ հիվանդությունների առաջացումը։ Բացի այդ՝ բանանն իջեցնում է արյան ճնշումը և կարգավորում հեղուկի հավասարակշռությունն օրգանիզմում։

 

2. Բանանն ամրացնում է ոսկորները։ Բանանը կալիում է պարունակում, որը հակազդում է աղի ազդեցությանը՝ ոսկորները պաշտպանելով թուլացումից։

 

3. Դեպրեսիա։ Վերջերս հետազոտություն է անցկացվել այն անձանց շրջանում, ովքեր տառապել են դեպրեսիայով։ Նրանց զգալի հատվածը նշել է, որ բանան օգտագործելուց հետո իրենց ավելի լավ են զգացել։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ բանանը պարունակում է տրիպտոֆան՝ սպիտակուցի տեսակ, որը վերածվում է սերոտոնինի. վերջինս հայտնի է տրամադրությունը բարձրացնելու հատկությամբ։

 

4. Մինչդաշտանային սինդրոմ։ Մոռացեք դեղահաբերի մասին. կերեք բանան։ Այն վիտամին B6 է պարունակում, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

 

5. Անեմիա։ Բանանը բավական մեծ քանակով երկաթ է պարունակում, ինչի շնորհիվ խթանում է հեմոգլոբինի արտադրությունը՝ օգնելով անեմիայի դեմ պայքարում։ 

6. Զարկերակային ճնշում։ Բանանը նաև մեծ քանակով կալիում է պարունակում, ինչը լավ միջոց է՝ արյան ճնշումը կարգավորելու համար։

 

7. Խթանում է ուղեղի աշխատանքը։ Կալիումի պարունակության շնորհիվ բանանը նպաստում է ուղեղի աշխատանքին։

 

8. Փորկապություն։ Բանանը ներառելով կերակրացանկ՝ կարող եք վերականգնել աղիների նորմալ աշխատանքը՝ առանց թուլացնող միջոց օգտագործելու։

 

9. Խումհար։ Խումհարը հաղթահարելու լավագույն միջոցներից մեկը մեղրով և բանանով կոկտեյլ խմելն է։ Բանանը կհանգստացնի որովայնը, իսկ մեղրը կօպտիմալացնի արյան մեջ շաքարի քանակը։