Թուրքիայում քրդերը այս օրերին ապրում են ծանր օրեր: Հատկապես Նուսայբինի տարածաշրջանում թուրք զինվորականների կողմից արդեն 20 օր է, որոշ դեպքերում՝ մեկ ամիս, ինչ շրջափակման մեջ են գտնվում գյուղեր և բանավաններ:

 

Թուրքական զինուժը փոխել է մարտավարությունը, եթե նախկինում շրջափակման մեջ էր վերցնում խոշոր քաղաքները, նույնիսկ ամբողջությամբ նահանգները, հիմա փորձ է անում գյուղ առ գյուղ վերցնել շրջափակման մեջ և վերջնականապես մաքրել դրանք PKK-ից, ինչն, ասեմ, դեռևս հաջողվում է: Որպես կանոն՝ շրջափակված գյուղերում թուրքական ռազմական ուժերը թիրախավորում են գյուղացիների գոմերը՝ մտածելով, որ դրանք պարզապես PKK-ի համար ապաստարաններ են:

 

Քրդերը այսօր առավել, քան երբևե իրենց զգում են անպաշտպան, քանի որ ձերբակալվել են թերևս իրենց միակ շահերը պաշտպանող քրդամետ ժողովրդա-հանրապետական կուսակցության համանախագահները, տարածքային բաժինների ղեկավարները և ակտիվ մասսան: Ըստ թուրքական աղբյուրների՝ Թուրքիայում բնակվող քրդերը դիմել են Սիրիայի քրդերին օգնություն ստանալու համար:

 

Կիլիկիա Հայաստան