Ձիթապտուղը շատ օգտակար է ցանկացած տարիքի մարդկանց համար: Այս համեղ պտուղները խորհուրդ են տրվում օգտագործել սրտանոթային հիվանդությունների դեպքում: Բացի այդ, դրանք նաև բարենպաստ ազդեցություն են ունենում անոթների ու լյարդի վրա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստ ձիթապտղի մասին:
1. Ձիթապտուղներն անփոխարինելի են լյարդի, աղիների և ստամոքսի հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար:
2. Ձիթայուղն օժտված է լեղաստեղծ հատկությամբ և քայքայում են լեղապարկի քարերը:
3. Ձիթապտուղները պարունակում են ճարպաթթուներ, որոնք նպաստում են «վատ» խոլեստերինի մակարդակի իջեցմանը:
4. Խնջույքից առաջ մեկ գդալ ձիթայուղ խմելը կօգնի չեզոքացնել ալկոհոլի բացասական ազդեցությունը:
5. Ձիթապտղի մեջ պարունակվող վիտամիններն օժտված են բջիջները թարմացնող հատկությամբ, ինչն օրգանիզմի ծերացման հիանալի կանխարգելիչ միջոց է:
6. Ձիթայուղը շատ ավելի հեշտ է յուրացվում, քան մյուս յուղերը:
7. Այս մթերքը շատ օգտակար է երեխաների համար: Ձիթապտղի մեւջ պաչունակվող յուղն իր պարունակած ճարպաթթուներով համարժեք է մայրական կաթի մեջ պարունակվող ճարպերին:
8. Ձիթապտղի պարբերաբար օգտագործումը 45%-ով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
9. Ձիթապտուղը հարուստ է պոլիֆենոլով, որը կանխում է անոթներում թրոմբների առաջացումը:
10. Ձիթապտղի յուղը պարունակում է մեծ քանակությամբ E, A, D և K վիտամիններ, որոնք նպաստում են ոսկրային հյուսվածքներում կալցիումի պահպանմանը՝ կանխելով օստեոպորոզի առաջացումն ու ոսկորների մաշվածությունը: