Սուրճն ամենահայտնի ըմպելիքն է, որը տարածված է ամբողջ աշխարհում: Մարդիկ այս ըմպելիքն օգտագործում են հազարամյակներ շարունակ, սակայն գիտնականները դեռ շարունակում են ուսումնասիրել այն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոված փորին սուրճ խմելը խիստ վտանգավոր է:
Շատերը կարծում են, որ առավոտյան մի բաժակ բուրավետ սուրճն արթնանալու և աշխատանքային օրը սկսելու հիանալի միջոց է, սակայն դա շատ սխալ սովորություն է: Սուրճն իհարկե էներգիա է հաղորդում, սակայնայն ոչ մի դեպքում չի կարելի խմել սոված փորին: 1. Ստամոքսաթթու Մարդու ստամոքսում կա աղաթթու և շատ կարևոր է, որ դրա քանակությունը լինի նորմայի սահմաններում: Աղաթթվի ցածր մակարդակի դեպքում սննդամթերքը լավ չի մարսվի, իսկ բարձր մակարդակի դեպքում այն կսկսի քայքայել ստամոքսի պատերը (խոցային հիվանդություն):
Սոված փորին սուրճ խմելը միայն էլ ավելի է վատացնում իրավիճակը, քանի որ այն նպաստում է աղաթթվի մակարդակի բարձրացմանը, ինչը նշանակում է, որ մի բաժակ սուրճ խմելուց առաջ հարկավոր է գոնե մի փոքր սնվել: 2. Անհանգստության զգացում Դատարկ ստամոքսին էներգետիկ ըմպելիք խմելու դեպքում մարդը նվազեցնում է օրգանիզմի՝ սերոտոնին արտադրելու կարողությունը, իսկ սերոտոնինը երջանկության ու հանգստության հորմոնն է: Եթե գլխուղեղը չի կարողանում կարգավորել այդ հորմոնի ճիշտ արտադրությունը, ապա անհանգստությունն ու դեպրեսիան անպակաս կլինեն: Բացի այդ, սուրճը խթանում է կորտիզոլի և ադրենալինի մակարդակը, որոնցից առաւջինը ճնշում է, իսկ երկրորդ առաջացնում է նյարդայինության զգացում ու թուլություն:
3. Ջրազրկում Սոաված փորին սուրճ խմելու հետևանքով մեծանում է օրգանիզմից արտազատվող հեղուկի քանակը: Մարդիկ ավելի շատ են քրտնում և միզում: Նման տհաճ հետևանքներից խոըսափելու համար հարկավոր է սովորություն դարձնել սուրճի ամեն բաժակից հետո մի բաժակ ջուր խմել: 4. Ախորժակի կորուստ Առավոտյան սուրճ խմեղ մարդիկ գրեթ երբեք առավոտյան չեն նախաճաշում, քանի որ սուրճը ճնշում է ախորժակը: Սա է պատճառը, որ գոյություն ունեն նույնիսկ «սրճային դիետաներ»:
Չնայած, որ սա նիհերելու բավական արդյունավետ միջոց է, բոլոր մարդիկ էլ ունեն նախաճաշի կարիք և դրանից հրաժարվելով նրանք երբեք չեն նիհարի: Երբ է պետք սուրճ խմել Գիտնականները նշում են, որ սուրճի առաջին բաժակի համար լավագույն ժամանակը օրվա առաջին կեսն է (ժամը 10-ին): Եթե մինչ այդ ժամը համբերելը շատ դժվար է, հարկավոր է նախ նախաճաշել և միայն դրանից հետո սուրճ խմել: