Հետազոտության ընթացքում, որը տևել է 10 տարի, գիտնականները հետևել են 45-79 տարեկան 37.000 տղամարդկանց առողջությանը: Նրանք նկատել են, որ շաբաթվա ընթացքում մի կտոր շոկոլադ կերած տղամարդկանց մոտ կաթված ստանալու հավանականությունը 17%-ով պակաս էր շոկոլադ չկերած տղամարդկանցից:
Իրենց հետազոտության արդյունքները ստուգելու համար' շվեդ գիտնականները դրանք համադրել են 2011-ին անցկացված նմանատիպ մի հետազոտության հետ: Շաբաթվա ընթացքում մի կտոր շոկոլադ ուտելով՝ տղամարդիկ 6 անգամ նվազեցնում են սրտի կաթված ստանալու հավանականությունը: Այս «համեղ» եզրակացությանը հանգել են Շվեդիայում հետազոտություն անցկացրած գիտնականները:
Նշված հետազոտությունը ցույց էր տվել՝ այն տղամարդկանց ու կանանց մոտ, ովքեր շոկոլադ շատ էին կերել, կաթվածի հավանականությունը 19%-ով պակաս էր շոկոլադ չուտողներից: