Բրիտանիայի Նյուքասլի համալսարանի գիտնականները պարզել են, որ թեյը կարող է ավելացնել ուղեղի արտադրողականությունը: Պարզվել է, որ ուղեղի նյարդաբանական ակտվությունը նշանակալիորեն բարձրանում է սև կամ կանաչ թեյի օգտագործումից մոտ կես ժամ անց:

 

Բացի այդ՝ թեյը նշանակալիորեն բարելավում է հիշողության, որոշումներ կայացնելու և ուշադրության հետ կապված պրոցեսները: Գիտնականների խոսքերով՝ թեյը օգնում է վերահսկելու օրգանիզմի բորբոքային պրոցեսները, բարելավում է արյունատար անոթների վիճակը, որի շնորհիվ էլ բարձրանում է ուղեղի ակտիվությունը:

 

Թեյում պարունակվող հակաօքսիդանտները դանդաղեցնում են ծերացման գործընթացը և իջեցնում սթրեսի մակարդակը: Սպիտակ թեյը կարող է կանխել ճարպակալումը նոր ճարպաբջիջների աճի նվազեցման հետևանքով: