Ադրբեջանի ՊՆ-ն ի պատասխան Արցախի ՊՆ-ի այն հայտարարության, թե Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է Spike հակատանկային կառավարվող «արկեր», պատասխանել է որ Ադրբեջանը իրավունք ունի իր ողջ արսենալն օգտագործել:
Ինչ խոսք ուժեղ տղերք են հավաքված ադրբեջանական ՊՆ-ում:
Միանգամից երևում է, որ հայտարարություն անողները տաքգլուխներ են ու գործ ունենք տղայական պատասխանի հետ, այլ ոչ թե մի ամբողջ երկրի պաշտպանական գերատեսչության: Այսինքն ստացվում է, որ այս պատասխանով ադրբեջանական կողմը չի հերքում իր կողմից կիրառված զինատեսակի օգտագործման մասին տեղեկությունը, ավելին հպարտորեն հոխորտում է: Այս արձագանքին մի հասկանալի լեզու գոյություն ունի՝ ապտակ, ինչը որ հետևողականորեն անում է հայ զինվորականը:
Ադրբեջանական ՊՆ-ում նման հայտարարություններ անելու մասնագետներ են հավաքված, անպատասխանատու, գեղի կլուբի մակարդակի ու էժանագին. դա փաստ է:
Օրինակ Այդ հայտարարության առնչությամբ եթե տեսանելի ապագայում Մեհրիբանի ամուսնուն հարց տան Վիենայի Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների ֆորմատի մեջ կմկմալու է օկուպացիայի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հոգնեցնող թեզերը: Այլ կերպ եթե ասենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն «քաշում ա իրա շեֆին»:
Մենք էլ մեր կողմից տեղյակ պահենք Ադրբեջանի ՊՆ-ին, որ ողջ արսենալը չեք հասցնի կիրառեք, այն կպայթի հենց ձեր անգարներում:
Այ եթե Ադրբեջանի ՊՆ-ն լիներ սահմանին շատ ավելի մոտ քան հիմա է, նման կերպ պատասխան չէին տա: Եթե հրանոթների «դզոտները» լինեին ոչ թե խաղաղ բնակիչների բոստաններում, այլ ՊՆ-ի հետնաբակում, այդ ժամանակ նման հայտարարություն չէին անի:
Իսկ ողջ արսենալի պահով քմծիծաղով պատասխանում ենք, Մինգեչաուրի ջրամբարի մոտ Զեյնաբ Խանլարովային «բոդրուշի» կանգնացրեք, իսկ Մեհրիբանին էլ նավթահորերի մոտ դիրքի ավագ, նոր խոսեք ողջ արսենալից:
Վահագն Սարոյան