Իմաստուն խորհուրդների ծարա՞վ եք: Ցանկանո՞ւմ եք մի քանի դյուրամարս կանոններ իմանալ, որոնցով կառաջնորդվեք Ձեր կյանքում: Այդ դեպքում Դուք ճիշտ հասցեով եք եկել:

 

Եթե Դուք միշտ հավատում եք, որ սենյակի ամենախելացի տղան եք, Դուք երբեք ոչինչ չեք սովորի:

 

Թույլ մի՛ տվեք Ձեր ընկերներին անհետանալ Ձեր կյանքից, քանի որ նրանք այդպես էլ կանեն, եթե Դուք թույլ տաք:

 

Եթե Դուք երջանիկ չեք, դադարեք զբաղվել նրանով, ինչով հիմա եք զբաղվում և մեկ այլ բան արեք: Հենց հիմա:

 

Ձեր լոգարանը մաքուր պահեք և Ձեր անկողինը՝ հարդարված, եթե ցանկանում եք կիսել այն կնոջ հետ:

 

Եթե փող աշխատելը Ձեր կյանքի միակ նպատակն է, Դուք երբեք երջանիկ չեք լինի, քանի որ

 

Դուք երբեք բավականաչափ փող չեք ունենա:

 

Լավ մարզավիճակում պահեք Ձեր միտքը: Խաչբառեր լուծեք, բանաստեղծություններ անգիր արեք: Մի խոսքով՝ միտքը մարզող վարժություններ կատարեք:

 

Տղամարդու համար շատ կարևոր է ունենալ վերանորոգման գործիքների արկղ և իմանալ, թե ինչպես օգտվել արկղի մեջ գտնվող պարագաներից:

 

Լավ պատմությունը պետք է լավ էլ պատմել: Եթե Դուք հետաքրքիր պատմություններով չեք կարողանում գրավել մարդկանց ուշադրությունը, Դուք սովորելու շատ բան ունեք:

 

Մի՛ ասեք նրան, որ կզանգեք, եթե իրականում չեք պատրաստվում զանգել նրան: Դա տղամարդուն վայել չէ:

 

Տխուր է, եթե սա ամենաերկար բանն է, որ կարդացել եք ողջ շաբաթվա ընթացքում: Գոնե ժամանակ առ ժա