Ուրախալի է, որ Արցախի ԱԺ խմբակցությունները միասնաբար մերժում են տարածքներ հանձնելու տարբերակը, բայց դա ընդամենը ցանկություն է, որի իրականացման ծրագրային իրավա-քաղաքական հենքը բացակայում է:
Մարդիկ հստակ հասկանում են, որ տարածք հանձնել չի կարելի, սակայն չգիտեն, թե ինչ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի իրենց այդ միանգամայն արդարացի ցանկությունը ոչ միայն չվիճարկվի այլ պետությունների կողմից, այլև ճանաչվի որպես խաղաղ կարգավորման արդարացի և իրավաչափ տարբերակ: Փորձ է արվում հարցը լուծել պաթետիկ հռչակումների կամ մեղադրական հայտարարությունների մակարդակում, ինչը ոչ միայն արդյունավետ չէ, այլև կարող է նոր սպառնալիքների գոյավորման առիթը տալ: Այնպես որ, եթե անգամ ընդունենք պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև այս հարցում տարընթերցումների առկայության փաստը, դա գործնական մակարդակում բան չի փոխում:
Արման Մելիքյան