Պարոնոիդալ շիզոֆրենիայով տառապող Իլհամ Ալիևը և նրա ենթակաները հասել են նրան,որ տարրական ահաբեչկության են ենթարկում ազերի որոշ լրագրողների և ԶԼՄ-ների,ովքեր փետրվարի 25-ի դիվեսիոն փորձի մասին լուսանկարները և տեսանյութերը վերցրել են հայկական ԶԼՄ-ներից և վերահրապարակել սեփական կայքերում...

 


Այսօր,Ադրբեջանի Գլխավոր դատախազություն է "հրավիրվել" "Azərbaycan 24" կայքի գլխավոր խմբագիր Էլգյուն Իբրահիմովը,ում նախազգուշացրել են,որ վերջինս իր կայքի YouTube-ի էջում տեղադրելով լեշացած ազերի ասկյարներին պատկերող տեսանյութը կատարել է անենասարսափելի հանցագործությունը՝պետական գաղտնիք է բացահայտել...Նրանից ոչ միայն պահանջել են հեռացնել այդ տեսանյութը,այլև նախազգուշացրել են,որ հաջորդ անգամ նրա հետ քաղաքավարի էլ չեն վարվի...

 


Այս ամենում ամենահետաքրքիրն այն է,որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն Էլգյուն Իբրահիմովին ոչ թե մեղադրել է "թշնամու ապատեղեկատվությունը" տարածելու և առանց ՊՆ-ի թույլ տվության բանակի մասին տեղեկատվություն հրապարակելու,այլ պետական գաղտնիքը բացահայտելու մեջ...Այսինք,այն ինչ գաղտնիք է ադրբեջանցիների համար,բացահայտ տեղեկություն է ողջ հայության և համաշխարհային հանրության համար...Կարելի է ասել,որ ՀՀ քաղաքցիների 99%-ը տեղյակ են Ադրբեջանի պետական գաղտնիքներին...
Ուրախ եմ,որ այս հայտարարությամբ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը ընդունել է,որ արցախյան կողմի հրապարակած տվյալները կերծիք չէ՝ճշմարտություն է,բայց գաղտնիք է...
Ազերի իրավապահները և հատուկ ծառայության ներկայացուցիչները այս ինֆորմացիոն դարում,երբ օրինակ,Կալիֆորնիայում տեղի ունեցած հանցագործության մասին ամերիկյան ԶԼՄ-ներում տպագրված տեղեկությունը միանգամից իմանում են աշխարհի բոլոր անկյուններում,փորձում են ազերիներից թաքուն պահել իրենց բավանկի անհաջող դիվերսիոն փորձի մասին տեղեկլությունը և այդ ամենի մասին պատմող հայկական կողմի պատրաստած տեսանյութերը...

 


Իլհամ Ալիևի համար աղետ է ընդունել այն փաստը,որ մի վայրկյանում ալամ աշխարհի ինչպես ինքն է ներկայացնում հզորագույն՝ադրբեջանական բանակը տվել էր այդքան զոհ,որոնցից վեցի լեշերը երկու օր էլ շպրտված էին "չեզոք գոտում"...Ադրբեջանի իշխանությունները մինչև հիմա համոզված են,որ ադրբեջանական հասարակությունն այնքան պրիմիտիվ է,որ բացի ադրբեջանական կայքերից ուրիշ ոչ մի կայքեր,հատկապես թշնամական Հայաստանի կայքերը չի դիտում ու չի էլ կարող դիտել ու տեսնել,թե իրականում քանի ազերի ասկյար էր զոհվել... Հենց այդ հանգամանքից ելնելով էլ Ադրբեջանի ՊՆ-ն մինչև վերջ ստեց՝հրապարակելով 5 ոչնչացված ասկյարի մասին տվյալներ,այն դեպքում,երբ արցախյան կողմի հրապարակված տեսանյություն շատ պարզ կարելի է հաշվել 6 ասկյարի լեշ...

 


Հ.Գ.Ադրբեջանի բռնապետը սիրում է "ջայլամային" քաղաքականություն վարել...Գլուխը մտցնում է ավազի մեջ ու ոչինչ չտեսնելով մտածում,որ կողքիններն էլ ոչինչ չեն տեսնում...

 

Գագիկ Համբարյան