Budetezdorovy.ru կայքը գրում է, որ նուշը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով, ինչպիսիք են վիտամին E-ն, ցինկը, կալցիումը, մագնեզիումը և օմեգա-3 ճարպաթթուները։ Եթե նուշը թրջեք ջրով, թողնեք ամբողջ գիշեր և օգտագործեք հաջորդ օրն առավոտյան, այն ավելի հեշտ կյուրացվի։ 1. Առողջ սիրտ։ Նուշը բազմաթիվ հանքանյութեր է պարունակում, որոնք օգտակար են սրտի առողջության համար։

 

Վիտամին E-ն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, իսկ մագնեզիումը կանխարգելում է սրտի նոպան։ 2. Էներգիա է հաղորդում։ Էներգիայի մակարդակը լրացնելու լավագույն միջոցը մի քանի նուշ ուտելն է։ Դա նաև արագացնում է նյութափոխանակությունը։ 3. Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Վիտամին E-ի և կալցիումի պարունակության շնորհիվ նուշը դառնում է լավագույն միջոցներից մեկը, որն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։

 

4. Լավացնում է ուղեղի աշխատանքը։ Օրվա ընթացքում մի քանի նուշ ուտելը կօգնի լավացնել ուղեղի աշխատանքը։ 5. Ոսկորների առողջություն։ Վիտամինները, հանքանյութերն ու ֆոսֆորը նպաստում են ոսկորների առողջությանը։ 6. Կարգավորում է արյան շրջանառությունը։ Նուշը հարուստ է կալիումով, որը կօգնի կարգավորել տատանվող արյան ճնշումը։