Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներով իրենց քարոզարշավն արդեն իսկ (ապօրինաբար) սկսած քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ, որոնց միակ խաղաքարտը ժողովրդի աչքին "միակ իրական ընդդիմադիրը" երևալն է, մանկան ոգևորությամբ հանդես են գալիս խայտառակ անգրագետ և իրավաբանորեն խոցելի տեսակետներով ու սնանկ պնդումներով:

 


Չունենալով ոչ ծրագիր, ոչ որևէ ողջամիտ տեսլական և ոչ էլ դրանք կյանքի կոչելու բավարար մարդկային ռեսուրսներ, ապիկարների մի խումբ լծվել է "Ծառուկյան" դաշինքի քննադատության գործին:

 


Այդ անպտուղ վիպասաններին ու բեղմնազուրկ շառլատաններին իրազեկում եմ, որ քարոզարշավի ընթացքում անողոք եմ լինելու անգրագետ ու անհիմն քննադատություններ հնչեցնողների նկատմամբ, իսկ նրանց լաչառ առաջնորդների հետ երկար սպասված հրապարակային բանավեճերի ընթացքում ցույց եմ տալու, թե նրանք որքան հեռու են իրական ընդդիմություն լինելուց...

 

Գևորգ Պետրոսյան