Ադրբեջանի հասարակության մոտ ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարների և առհասարակ սեփական զինված ուժերի հանդեպ վստահությունը գտնվում է ցածր մակարդակի վրա։
Դրա պատճառը ոչ միայն ԱՀ ռազմական ոլորտի պատասխանատուների պարտությունն է մարտի դաշտում, այլ նաև հակառակորդի ջախջախվելը տեղեկատվական դաշտում։ Որպես օրինակ՝ կարելի է նշել հենց թեկուզ սահմանային վերջին միջադեպը, որը ԱՀ հասարակությունը մեկնաբանում է մոտավորապես այսպես.
«Հայերն ասում են 5 հոգի սպանել ենք։ Ասելուց հետո սպանվածների դիակները նկարում են և մեր ազգին դնում սգի մեջ։ Իսկ մերոնք ասում են 300 հայ ենք սպանել, բայց մի նկար նույնիսկ չեն դնում։ Որտեղի՞ց դնեն, եթե չունեն։ Սուտը կերավ ու պարպեց մեզ էսքան տարի»։
Արտյոմ Տոնոյան