Թուրքական զինուժի և նրանց հովանու տակ գործող ընդդիմադիր կառույցների կողմից ալ-Բաբը նվաճվելուց հետո տեսանյութեր են հայտնվում, որտեղ հիմնականում Թուրքիայի դրոշն է երևում:
Ստորև ներկայացված տեսանյութում ևս Սուլթան Սուլեյման Շահ խմբավորման (այն Սիրիայի այդ հատվածում գործող թյուրքական խոշոր Սուլթան Մուրադ խմբավորման մաս է կազմում) անդամները ալ-Բաբ քաղաքում ծածանում են Թուրքիայի դրոշը և խոստանում Իսլամական պետությունը ոչնչացնելուց հետո շարժվել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ:
Հիշյալ ընդդիմադիր խմբավորումների գործողություններում հստակ երևում են թուրքական իշխանությունների ուղղորդումները:
Սարգիս Գրիգորյան