Ադրբեջանական դատարկ դիրքը.

Մի քանի օր առաջ ադրբեջանական բանակի կատարած դիվերսիան պարզապես խայտառակ արեց այդ պետության բանակին: Երկու ուղղությամբ հատուկ ջոկատայինները հարձակվեցին ու երկու րոպե էլ չկարողացան մարտ վարել: Ճանապարհի կեսից, սովորության համաձայն, փախան դեպի Բաքու: Մի ուղղությամբ տվեցին 5-ից ավել զոհ ու վիրավորներ, այս մի ուղղությամբ զոհ չտվեցին /երևի/ բայց ունեցան վիրավորներ:

 

Սակայն ամենահետաքրքիրը այն է, որ դիվերսիայի անհաջող փորձից հետո թշնամու բանակի զինծառայողները լքել էին իրենց դիրքերը՝ անտեր ու դուրս թողել, փախել էին ամբողջ անձնակազմով: Բացի դիվերսիայի մասնակցած զինվորներից դիրքերից փախել են նաև այդտեղ ծառայություն իրականացնող զինվորները և հրամանատարները:

 

Այս նկարում պարզ երևում է, թե ինչ խոզի կենցաղով են ապրել այս դիրքի զինվորները: Եթե չիմանայինք , որ սա պետության սահման պահող դիրք է, ապա առաջին հայացքից այն մոռացված գոմի է նմանվում: Մի քանի օր առաջ Զաքիր Հասանովը իր նոր զինվորական ավանն էր գովազդում, որը կառուցվել էր սահմանին մոտ ու իբր գերժամանակակից վայր էր զինվորների համար: Ահա ադրբեջանական բանակի իրական դեմքը՝ տեսախցիկներից ու հասանովներից հեռու, այսպիսի պայմաններում են ծառայում նրա զինվորները: Ասեմ, որ մենք հաստատ նման խոզանոց դիրքեր չունենք:

 

Նկարը վերցրել եմ Զաքարյան Արշակի տեսանյութից, եթե չեք դեռ չեք դիտել, ապա անպայման դիտեք:

 

Աշոտ Ասատրյան