Գիտնականները հայտարարել են, որ սիրահարված կանանց կարելի է դասակարգել՝ ըստ հինգ հիմնական տիպերի, որոնք ներկայացնում են մի որոշակի կերպար: Առաջինը տիպը «Բուժքույրն» է: Այս տիպի կանանց մեջ միշտ նկատվում է հոգ տանելու, ճաշ եփելու և մաքրություն անելու ցանկություն: Մասնագետները նման կանանց խորհուրդ են տալիս չմոռանալ սեփական անհրաժեշտությունների մասին և սովորել սիրել սեփական անձը:
Երկրորդ տիպը կոչվում է «Լոլիտա»: Նման կանայք հաճախ իրենց փոքրիկ երեխաների պես են պահում և փորձում են իրենց սիրեցյալի մեջ հայրական աջակցություն ու պաշտպանություն գտնել: Երրորդ տիպի կանայք արտացոլում են «Քնած Գեղեցկուհու» կերպարը և հազվադեպ են դառնում հարաբերությունների նախաձեռնող, քանի որ իրենց դաստիարակությունը թույլ չի տալիս առաջին քայլն անել:
Չորրորդը միշտ ժպտերես ու ամեն ինչից գոհ կանանց կերպարն է: Նման կանայք հաճախ մտածում են միայն իրենց մասին և չեն վստահում իրենց ընտրյալին: Կանանց հինգերորդ տիպն անվանում են «Բրյուս Լի»: Նրանք ամենավառ ու հիշվող կանայք են, որոնք իրենց հաճախ պահում են տղամարդկանց նման և վախենում են անպաշտպան թվալ: Նման կանայք իրենց խնդիրներն ինքնուրույն են լուծում և վախենում են հանգիստ ու անմեղ տպավորություն թողնել: